Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».
3) 1-ին մասի 20-րդ կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով: