Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 15-րդ պարբերությունը «ուրան-235,» բառից հետո լրացնել «բնական ուրան (U), թորիում (Th),» բառերով».

2) 25-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«անոմալիա (շեղում)՝ միջուկային նյութի կորուստ կամ ավելցուկ, կնիքի վնասում (կոտրում), միջուկային նյութերի պահպանության, պահեստավորման, օգտագործման, փոխադրման ընթացակարգերի խախտում.

աղքատացված ուրան՝ ուրան, որում U-235 իզոտոպի զանգվածային մասնաբաժինը փոքր է բնական ուրանում առկա զանգվածային մասնաբաժնից.

առաքողի և ստացողի միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն՝ առաքվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում գրանցված և ստացվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում կատարված չափումների միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն.

բարձր հարստացման ուրան՝ ուրան, որի U-235 իզոտոպով հարստացումը գերազանցում է 20 տոկոսը.

բնական ուրան՝ ուրան, որը պարունակում է իզոտոպների բնական խառնուրդ՝ 99.3% U-238 և 0.7% U-235.

արդյունավետ(effective) կիլոգրամ՝

● պլուտոնիումի դեպքում՝ պլուտոնիումի զանգվածը կիլոգրամով,

● 0,01 (1%) և ավելի հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած մասերով արտահայտված հարստացման մեծության քառակուսիով,

● 0,01 (1%)-ից ցածր և 0,005 (0.5%)-ից բարձր հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0.0001-ով,

● 0,005 (0.5%) և ցածր հարստացված ուրանի և թորիումի դեպքում` դրանց զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0,00005-ով.

իզոտոպներ՝ միևնույն քիմիական տարրի տարբեր միջուկներ, որոնք ունեն նույն ատոմային կարգաթիվը, բայց տարբեր զանգվածային թվեր.

միջուկային նյութերի հաշվառում՝ միջուկային նյութերի քանակի, դրանց շարժի և քանակական փոփոխության վերաբերյալ տեղեկատվության հավաքում, գրանցում և վերլուծություն, հաշվառման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում ու վարում.

միջուկային նյութերի հաշվեկշիռ՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների համեմատական հանրագումար.

միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի՝ միջուկային տեղակայանքի տարածքում սահմանված գոտի, որտեղ կարելի է որոշել միջուկային նյութերի գույքաքանակը (Inventory) ու շարժը՝ միջուկային նյութերի հաշվեկշիռը կազմելու համար.

միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք՝ տեղակայանք, որտեղ օգտագործվում է մեկ արդյունավետ կիլոգրամից պակաս քանակությամբ միջուկային նյութ.

միջուկային տեղակայանքի (կամ միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատոր՝ միջուկային նյութերի հետ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

միջուկային նյութերի հաշվառված քանակություն՝ միջուկային նյութերի հաշվառման գոտում նախորդ գույքագրման արդյունքում որոշված միջուկային նյութի փաստացի առկա քանակների և ընթացիկ գույքագրումից հետո միջուկային նյութի բոլոր քանակական փոփոխությունների հանրահաշվական հանրագումար.

միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի միջուկային բնութագրերի (բաժանում, ռադիոակտիվություն) օգտագործումը.

ոչ միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի ընդհանուր բնութագրերի օգտագործումը (ճառագայթային պաշտպանություն, ամրության տարր, քիմիական ռեակտիվություն և այլն).

ներպետական փոխադրում՝ պետության ներսում միջուկային նյութերի հաշվեկշռի գոտիների միջև իրականացվող փոխադրումներ.

չափման կետ՝ տարածք միջուկային նյութի հաշվեկշռի գոտում, որտեղ միջուկային նյութը գտնվում է այնպիսի վիճակում, որ կարելի է չափել` որոշելու դրա շարժը կամ քանակը.

չհաշվառված միջուկային նյութի քանակություն՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների տարբերություն.

պահպանման և վերահսկողության միջոցառումներ՝ միջոցառումներ, որոնց կիրառումն ուղղված է ստուգելու միջուկային կամ այլ նյութերի, սարքավորումների և փորձանմուշների տեղաշարժը կամ պահպանելու երաշխիքների կիրառման հետ կապված տվյալների ամբողջականությունը.

փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակ (PIL - Physical Inventory Listing)՝ միջուկային նյութերի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի վերաբերյալ հաշվետվություն.

միջուկային նյութի փաստացի առկա գույքաքանակ (Phisical Inventory)՝ չափումներով կամ հաշվարկային մեթոդներով որոշված, տվյալ պահին հաշվառման գոտում ֆիզիկապես առկա միջուկային նյութերի զանգվածների հանրագումար.

ֆիզիկական գույքագրում՝ միջուկային նյութի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի որոշումը.

կնիք` միջամտություն մատնանշող սարք, որն օգտագործվում է միացնելու պահպանման համակարգի շարժունակ տարրերը, կանխելու մուտքը այդ համակարգ՝ առանց կնիքը կոտրելու (վնասելու) կամ պահպանման միջոցները վնասելու.

միջուկային նյութի հաշվառման կասեցում՝ պետության հայտի հիման վրա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից ժամանակավոր դուրսբերում.

միջուկային նյութի հաշվառման դադարեցում՝ պետության հայտի հիման վրա ԱԷՄԳ համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից դուրսբերում.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։