Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:

2. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառում իրականացնում են դրանք ներմուծող, արտահանող, օգտագործող, պահեստավորող և փոխադրող իրավաբանական անձինք և կարգավորող մարմինը:

3. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր միջուկային նյութերի գրանցմամբ: Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը սկսվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութի ներմուծման պահից և դադարում են այլ պետություն միջուկային նյութի արտահանման պահին, կամ երբ որոշում է կայացվում միջուկային նյութի ոչ միջուկային օգտագործման մասին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։