Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-31.8-րդ հոդվածներով.
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-31.8-րդ հոդվածներով.
«Հոդված 31.1. Միջուկային նյութերի պետական հաշվառման և վերահսկման պետական համակարգի նպատակները
1. Միջուկային նյութերի պետական հաշվառումը և վերահսկումը նպատակ ունեն ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին (այսուհետ՝ Երաշխիքների կիրառման համաձայնագիր), ինչպես նաև «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությանը (այսուհետ՝ Լրացուցիչ արձանագրություն) համապատասխան.
2) հաշվառման և վերահսկման ենթակառուցվածքի ստեղծումը.
3) միջուկային նյութերի հաշվառման և վերահսկման տեխնիկական, վարչական, կազմակերպական ընթացակարգերի ներդրումը պետական և իրավաբանական անձանց մակարդակով: