Հոդված 31.2. Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը
Հոդված 31.2. Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը
1. Միջուկային նյութերի հաշվառումն իրականացվում է երկու մակարդակներով՝ իրավաբանական անձանց մակարդակով և պետական մակարդակով: Իրավաբանական անձանց մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է միջուկային տեղակայանքի (միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատորը:
2. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է կարգավորող մարմինը: