Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 13 ՄԱՐՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 593-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 մարտի 2013 թ.

ք. Երևան N 593-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՅՈՒԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX–000070 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Յուդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 05.03.2013թ. դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Կասեցնել «Յուդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000070 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման ատամնատեխնիկական գործունեության տեսակի գործողությունը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։