ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2013 թվականի N 991-Ա
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման հավելվածի 1.2-րդ կետին համապատասխան`
Հաստատել բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հոկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հոկտեմբերի 30-ի N 991-Ա
որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու կատարողը Համակատարողը Կատարման ժամկետը
1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2014 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
2. «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայանելը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2014 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
3. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2015 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2015 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան