Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-11-07-ից մինչև 2024-05-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-05-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1150-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ կետերը.

2) հավելվածի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը».

3) հավելվածի 13-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման».

4) ուժը կորցրած ճանաչել հավելվածի III բաժինը.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։