Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1152-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 31-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձանց, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից` նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «դրամով» բառից հետո լրացնել «(ընդ որում, յուրաքանչյուր ֆիզիկական անձի տրամադրվում է նույնականացման քարտ կարդացող մեկ սարք)» բառերով.

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» պարբերություններով.

«գ. «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձի նույնականացման քարտը, հարկային մարմնի հետ կնքած` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիրը (պայմանագրի պատճենը) և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը,

դ. պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից` նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձի նույնականացման քարտը և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը, իսկ կամավոր մասնակցի դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ հավաստումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։