ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 651-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված բանակցային ընթացակարգով գնման գործընթաց իրականացնող պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 20-ի N 651-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
NN
ը/կ Հուշարձանի անվանումը Նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)
Հուշարձանների վերականգնում
ՀՀ Արագածոտնի մարզ
1. գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, սբ Նշան եկեղեցի 9850.0
2. գ. Ոսկեվազ` սբ Հովհաննես եկեղեցի 5820.0
3. գ. Իրինդ` սբ Աստվածածին եկեղեցի 7430,0
ՀՀ Արմավիրի մարզ
4. գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի 20500.0
ՀՀ Լոռու մարզ
5. գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք 25150.0
6. գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց 19700.0
7. քաղ. Ալավերդի` Սանահինի վանք 22500.0
ՀՀ Տավուշի մարզ
8. գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան 6900.0
ՀՀ Կոտայքի մարզ
9. գ. Բջնի` Բջնո ամրոց 7200.0
ՀՀ Վայոց ձորի մարզ
10. գ. Խաչիկ` Քարկոփի վանք 14560.0
ՀՀ Սյունիքի մարզ
11. գ. Վաղուտնի` Որոտնավանք 12150.0
Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում
ՀՀ Կոտայքի մարզ
12. գ. Բջնի` Բջնո ամրոց 1800.0
Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղում
13. գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց 4500.0
(հավելվածը փոփ. 23.10.13 N 1157-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան