Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-11-23-ից մինչև 2025-10-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-10-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2013 թվականի N 1200-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «հյուրանոցային ծառայությունների մատուցման» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 3-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում) կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) որակավորող մարմին է ներկայացնում հայտ` թղթային կամ էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն) ու ակնկալվող որակավորման կարգը և համապատասխանաբար պետական գրանցման կամ հաշվառման համարը:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

ա) հայտը և սույն ընթացակարգով նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացվում են secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով,

բ) հայտը համարվում է ընդունված` որակավորող մարմին մուտք լինելու օրվանից,

գ) հայտատուն սույն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում որակավորող մարմին է ներկայացնում այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք օրենքով կամ սույն ընթացակարգով որակավորող մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով,

դ) որակավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի անդորրագրի, վերադարձվում են հայտատուին:»,

դ. 5-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին» բառերով, իսկ «այլ իրավական ակտ» բառերը` «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ» բառերով,

ե. 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «10» թիվը փոխարինել «30» թվով,

զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայտն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում որակավորող մարմինը քննարկում է այն, շարունակում որակավորման գործընթացը կամ ընդունում որոշում հայտը մերժելու մասին:»,

է. 7-րդ կետի «ա» ենթակետում «5-րդ կետով» բառերը փոխարինել «4.1-ին կետի «գ» ենթակետով, 5-րդ և 19.1-ին կետերով» բառերով,

ը. 9-րդ կետը «պատշաճ ձևով» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային եղանակով հայտի ստացման դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեին)» բառերով,

թ. 13-րդ կետում «9» թիվը փոխարինել «11» թվով,

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

«19.1. Հայտատուն սույն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում որակավորող մարմին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը:»,

ժա. 26-րդ կետից հանել «ա» տառը,

ժբ. 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.

«27.1. Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման փոփոխության դեպքում հյուրանոցային ծառայություն մատուցող անձը դրա մասին տեղեկացնում է որակավորող մարմնին` հանձնելով որակավորման վկայականը, ինչի հիման վրա որակավորող մարմնի որոշմամբ տրվում է նոր որակավորման վկայական:»,

ժգ. VI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VI. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՍՏ ՏԵՍԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

31. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը հավաստվում է համապատասխան որակավորման վկայականով:

32. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանի գրաֆիկական պատկերը ցանկացած չափի համապատասխան հնգաթև աստղերն են կամ ցանկացած չափի հռոմեական թվանշանները, իսկ հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցների համար` ցանկացած չափի հինգ հնգաթև աստղեր և «Դելյուքս» գրառումը: Ընդ որում, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ցանկությամբ «Դելյուքս» գրառումը կարող է նշվել նաև անգլերեն` «Deluxe» տառադարձությամբ:

33. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը, անվանումը, որակավորման վկայականով հավաստված որակավորման կարգին համապատասխանող նշանը նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի ճակատային մասում` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ընդունելության նախասրահում, ինչպես նաև գլխավոր մուտքի հարակից պատին տեղադրվող ցուցանակի վրա: Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի ցուցանակի վրա նշվում է նաև որակավորող մարմնի անվանումը: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ցանկությամբ կարող է նշվել նաև այլ լեզուներով:

34. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտն ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում (գովազդային պրակներ, զանգվածային լրատվության միջոցներով գովազդներ և այլն) ներկայացնելիս պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը և որակավորման վկայականով հավաստված որակավորման կարգին համապատասխանող նշանը` սույն կարգին համապատասխան:

35. Որակավորող մարմինը, համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտների առանձին տեսակների, վարում է որակավորման կարգ ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի գրանցամատյան, որը բաց է հանրության համար:».

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1200-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունիսի 10-ի N 946-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈԹԵԼՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

N/N

ը/կ Նվազագույն պահանջները Կարգերը

* **** «Դելյուքս» * **** * * * * * * * * * *

Հ Հ Մ Հ Մ Հ Մ Հ Մ Հ Մ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

I. Շինությունը, արտաքին բարեկարգման տարրերը, ավտոկայանման հնարավորությունը, մուտքը

1. Օբյեկտը հանդիսանում է առանձին շինություն կամ շինության առանձնացված մաս կամ շինությունների համալիր + + + + + + + + + + +

2. Շինության առանձին մասերը պետք է միացված լինեն իրար ստացիոնար կառուցված անցումներով` օբյեկտի բոլոր ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:

Չի վերաբերում քաղաքների վարչական տարածքներից դուրս գտնվող օբյեկտներին: + + + +

3. Դեպի ընդունելության նախասրահ տանող ուղղակի մուտք, որը պետք է պաշտպանված լինի սառը օդի ներխուժումից + + +

4. Դեպի ընդունելության նախասրահ տանող մուտքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների տեղաշարժման համար + + + + + + + + + + +

5. Գլխավոր մուտքի վրա ծածկ, որմնախորշում գտնվող մուտք կամ ավտոմատ եղանակով գործող դռներ + + + + + + +

6. Ավտոմեքենաների համար օբյեկտի մուտքի վրա ծածկ` 4,5 մ բարձրությամբ

Չի վերաբերում այն հյուրանոցներին, որոնք գտնվում են քաղաքային խիտ կառուցապատման գոտում, և առկա է տեղական ինքնակառավարման մարմնի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) համապատասխան եզրակացությունը + + + + +

7. Առանձնացված մուտք ու ճանապարհ՝ հյուրերի ուղեբեռի համար + + +

8. Մատակարարման համար առանձնացված ճանապարհ

Չի վերաբերում * * * հյուրանոցներին, որոնք գտնվում են քաղաքային խիտ կառուցապատման մեջ + + + + + + +

9. Օբյեկտի շրջակայքը պետք է լինի բարեկարգված, պետք է ունենա ավտոմեքենաների և հետիոտների համար կոշտ ծածկով ճանապարհներ և արահետներ, դեկորատիվ կանաչապատում ու կանաչ գոտի` համապատասխան արտաքին լուսավորությամբ:

Օբյեկտի շրջակայքում տնտեսական մասի առկայության դեպքում այն պետք է առանձնացված լինի հյուրերի համար հասանելի մասից:

Քաղաքների վարչական տարածքներում գտնվող *****Դելյուքս, ***** և **** օբյեկտների շենքերը պետք է գեղարվեստական արտաքին լուսավորում ունենան:

Կանաչ գոտու առկայությունը չի վերաբերում քաղաքների վարչական տարածքներում գտնվող ***-ից * հյուրանոցներին: + + + + + + + + + + +

10. Հսկվող ավտոտնակներ կամ ավտոկայանատեղիներ

Ընդ որում, 100 և ավելի ննջատեղ ունեցող *****Դելյուքս հյուրանոցները պետք է ապահովված լինեն 20,***** հյուրանոցները` 15, **** հյուրանոցները` 10, իսկ *** հյուրանոցները` 6 մեքենայի տեղերով:

Չի վերաբերում այն հյուրանոցներին, որոնք գտնվում են քաղաքային խիտ կառուցապատման գոտում և առկա է տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան եզրակացությունը: Այդ դեպքում պետք է ապահովել ավտոմեքենաներ կանգնեցնելու տեղեր հյուրերի ժամանման և մեկնման ընթացքում: + + + + + +

11. Օբյեկտին կից ավտոտնակներում կամ ավտոկայանատեղիներում պետք է ապահովված տեղեր լինեն բոլոր բ/մ-ների համար + + + + +

II. Տեխնիկական սարքավորումներ, հարմարանքներ, այլ

12. Հանրամատչելի մասերում` ներառյալ ընդունելության սրահը, հասարակական սննդի և բազմաֆունկցիոնալ սրահներն ու դահլիճները`

1) օդակարգավորում կամ այլ սարքավորումների և համակարգերի միջոցով օդափոխության, օդի 18-21.0 ջերմաստիճանի և 45-60 % խոնավության ապահովում և պահպանում + + + + +

2) մեխանիկական օդափոխում - 1/ + +

3) գրավիտացիոն կամ մեխանիկական օդափոխում + + + +

13. Բնակելի մասում - բ/մ`

1) օդակարգավորում կամ այլ սարքավորումների և համակարգերի միջոցով օդափոխության, օդի 18-21.0 ջերմաստիճանի և 45-60 % խոնավության ապահովում և պահպանում` ***** Դելյուքս հյուրանոցներում անհատական կարգավորման հնարավորությամբ + + + + + +

2) գրավիտացիոն կամ մեխանիկական օդափոխում + + + + +

14. Արտաքաշող մեխանիկական օդափոխում ս.հ.հ-ում:

* * և * օբյեկտներում թույլատրվում է գրավիտացիոն օդափոխում, եթե ս.հ.հ-ներն ապահովված են կենտրոնացված տաք ջրամատակարարմամբ և ունեն պատուհաններ կամ ս.հ.հ-ի խցիկի ծավալը գերազանցում է 6,5 խ/մ-ը: + + + + + + + + + + +

15. Ջեռուցում ամբողջ օբյեկտում կամ դրա չօդակարգավորվող մասում

***** Դելյուքս,***** և **** օբյեկտներում պետք է ապահովվի կենտրոնացված ջեռուցում: + + + + + + + + + + +

16. Գործող պահանջներին համապատասխանող որակի տաք և սառը ջրի շուրջօրյա ջրամատակարարում կենտրոնացված տաք ջրամատակարարման համակարգով

(Պարբերությունն ուժը կորցրել է 02.08.07 թ. N 873-Ն)

****-ից * օբյեկտների ջրամատակարարման տեխնիկական հնարավորություններից կախված` թույլատրվում է շուրջօրյա ջրամատակարարումն ապահովել այլընտրանքային միջոցներով (օրինակ` հատուկ տարողություններում կուտակված խմելու ջրի հաշվին) + + + + + + + + + + +

17. Լրացուցիչ ձայնամեկուսացում բ/մ-ներում և կոնֆերանս դահլիճներում + + + + +

18. Տարածքների բնույթին հարմարեցված ներքին լուսավորություն + + + + + + + + + + +

19. Հյուրերին հասանելի հեռախոս և ֆաքս` ընդունելության սրահում + + + + + + + + + + +

20. Սենյակներում կամ առանձնացված կետերում ինտերնետից օգտվելու հնարավորություն

*****Դելյուքս հյուրանոցի ամբողջ տարածքում ինտերնետից (հանրամատչելի մասում` անլար) օգտվելու հնարավորություն: + + + + + + +

21. Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ` հարմարեցված տեղական և արբանյակային ծրագրերի ընդունման համար + + + + + + +

22. Մարդատար վերելակներ (հնարավոր է շարժասանդուղքներ) + + + + + + +

1) զրո հարկից ցածր հարկերում գտնվող բոլոր սպասարկման տարածքներում (ավտոտնակներ, կենսավերականգնողական համալիր) + + +

2) մեկ հարկից բարձր շինությունում` հյուրերի համար նախատեսված մասում + + +

3) երկու հարկից բարձր շինությունում` հյուրերի համար նախատեսված մասում + +

4) երեք հարկից բարձր շինությունում` հյուրերի համար նախատեսված մասում + +

5) չորս հարկից բարձր շինությունում` հյուրերի համար նախատեսված մասում + + + +

23. Առանձին բեռնատար վերելակ` այն թվով մարդկանց համար, որքան նախատեսված է տվյալ օբյեկտի մարդատար վերելակի համար + + + + +

24. Շուրջօրյա էներգամատակարարում + + + + + + + + + + +

1) երկկողմանի էներգամատակարարում և վթարային գեներատոր + + + + + + +

2) վթարային գեներատոր + + + +

III. Օբյեկտի գործարկմանը, սպասարկմանը վերաբերվող հիմնական տարրեր

25. Հանրամատչելի մասում` սանիտարահիգիենիկ համալիր`

Նվազագույն հարմարանքներ

1) լվացարաններ` սեղանով կամ դարակով + + + + + + + + + + +

2) յուրաքանչյուր լվացարանի վերևում հայելի` վերին կամ կողային լուսավորմամբ (բացի ընդհանուր լուսավորությունից) + + + + + + + + + + +

3) հեղուկ օճառ + + + + + + + + + + +

4) զուգարանի թուղթ + + + + + + + + + + +

5) աղբարկղ + + + + + + + + + + +

6) ձեռքերը չորացնելու համար էլ. սարք կամ մեկանգամյա օգտագործման սրբիչներ + + + + + + + + + +

7) պատի կախիչներ + + + + + + + + + + +

8) զուգարան ( *****Դելյուքս, *****, **** և *** օբյեկտներում կանանց և տղամարդկանց համար առանձին) + + + + + + + + + + +

9) միզարան` տղամարդկանց զուգարանում + + + + + + +

IV. Բնակելի մաս

26. Համարի բնակելի մակերեսը` ք/մ-ով (առանց առանձնացված ս.հ.հ-ի, նախասրահների, սյուների և այլն)`

1) 1-տեղանոց համար 20 14 14 12 12 10 10 9 9 8 8

2) 2-տեղանոց համար 25 18 18 16 16 14 14 12 12 10 10

3) 3-տեղանոց համար 16 16 16 15 15 14

4) 4-տեղանոց համար 18 18 16

5) 4-ից բարձր տեղանոց համարում` 4-տեղանոց համարի մակերեսին լրացուցիչ ավելացվում է յուրաքանչյուր հաջորդ տեղի համար հետևյալ մակերեսը` քմ-ով:

*** - * օբյեկտներում թույլատրվում է շեղում` համարի բնակելի մակերեսի մինչև 10 %-ի չափով, որը փոխհատուցվում է բ/մ-ի մնացած մասերի մակերեսով և կահավորման ֆունկցիոնալ գործածությամբ 4,5 4 4

27. Լյուքս կարգի համարը ներառում է հյուրասենյակ, ննջարան` ս.հ.հ.-ով, մուտքի մասում առանձնացված լրացուցիչ զուգարան:

***** Դելյուքս հյուրանոցի դեպքում հյուրասենյակի և ննջասենյակի ընդհանուր բնակելի մակերեսը պետք է լինի առնվազն 38 քառ. մ, իսկ ***** օբյեկտի դեպքում 28 քառ. մ + + +

28. Համարների ընդհանուր թվի 5%-ը պետք է լինի լյուքս կարգի (բայց ոչ պակաս, քան 2-ը) + +

29. Համարների ընդհանուր թվի 10%-ը պետք է լինի լյուքս կարգի (բայց ոչ պակաս, քան 5-ը) +

30. Համարների ընդհանուր թվի 10%-ը պետք է նախատեսված լինի չծխողների համար (բայց ոչ պակաս, քան 5-ը) +

31. Կահույքով և լրացուցիչ տարրերով բ/մ-ի հագեցվածությունը

1) միասնական լրակազմ + + + + + + +

2) բազմաֆունկցիոնալ կահույք + + + +

32. Կահավորման լրակազմ

1) մեկտեղանոց մահճակալ`

90 x 200 սմ նվազագույն չափով + + + + + + + + + +

2) մեկտեղանոց մահճակալ`

100 x 200 սմ նվազագույն չափով +

3) 2-տեղանոց մահճակալ`

140 x 200 սմ նվազագույն չափով + + + + + + + + + +

4) 2-տեղանոց մահճակալ`

180 x 200 սմ նվազագույն չափով +

5) մահճակալների 10%-ի երկարությունը պետք է լինի առնվազն 210 սմ +

33. Ներքնակի հատուկ հիգիենիկ ծածկ + + + + +

34. Առնվազն երկու բարձ (հնարավորության դեպքում` տարատեսակ) յուր. անձի համար +

35. Սպիտակեղենը պետք է լինի բարձրորակ, նախընտրելի է միագույն + + + + +

36. Յուրաքանչյուր ննջատեղի մոտ պահարանիկ + + + + + + + + + + +

37. Զգեստապահարան կամ որմնախորշի մեջ ներկառուցված պահարան` յուրաք. հյուրի համար առնվազն 5 կախիչով:

*****Դելյուքս, ***** և **** օբյեկտներում առնվազն յուրաք. հյուրի համար 8 կախիչ` բարձր որակի: + + + + + + + + + + +

38. Գրասեղան կամ սեղան + + + + + + + + + + +

39. Ուղեբեռի պահարան կամ տակդիր + + + + + + +

40. Աթոռ կամ նստելու համար որևէ այլ կահույք (1 միավոր` յուրաքանչյուր անձի համար) + + + + + +

41. Մեկտեղանոց համարներում` 2 աթոռ կամ նստելու համար որևէ այլ կահույք, իսկ մյուս համարներում` աթոռ` 1 միավոր յուրաքանչյուր անձի համար, բազկաթոռ` առնվազն 2 հատ կամ բազմոց + + + + +

42. Լյուքս կարգի համարում` աթոռ` 1 միավոր` յուրաքանչյուր անձի համար, բազմոց և երկու բազկաթոռ` փոքր սեղանով + + + + +

43. Լուսավորություն`

1) յուրաքանչյուր մահճակալի մոտ լամպ + + + + + + + + + + +

2) աշխատատեղը (սեղանը կամ գրասեղանը) լուսավորող լամպ + + + + + + + + +

3) ընդհանուր լուսավորություն + + + + + + + + + + +

4) մահճակալի մոտից համարի ընդհանուր լուսավորության կարգավորման հնարավորություն + +

44. Լրացուցիչ սարքավորումներ և հարմարանքներ յուրաքանչյուր բ/մ-ի համար

(բոլոր սարքավորումները պետք է լինեն սարքին և անթերի վիճակում)

1) հեռախոս

***** Դելյուքս և ***** հյուրանոցում երեք հեռախոս (մահճակալի կողքի պահարանիկին, աշխատասեղանին և ս.հ.հ.-ում): + + + + + + + + + + +

2) հեռուստացույց` հեռակառավարման վահանակով, օգտագործման հրահանգով, ծրագրերի օրակարգով

*****Դելյուքս և ***** հյուրանոցներում հեռուստացույցի չափը պետք է համապատասխանի սենյակի մեծությանը + + + + + + + + + + +

3) հավելյալ հեռուստացույց մեկից ավելի սենյակների առկայության դեպքում + + +

4) ռադիոընդունիչ կամ ռադիոծրագրեր ընդունելու հնարավորություն + + + + + + + + + + +

5) գորգ կամ գորգածածկ + + + + + + +

6) մահճակալի առջև` առնվազն փոքր գորգ + + + +

7) թափանցիկ վարագույր + + + + + + + + + + +

8) մթնեցնող ծանր վարագույր, կամ գալարավարագույր, կամ շերտավարագույր

***** Դելյուքս հյուրանոցներում 100% մթություն ապահովող վարագույր + + + + + + + + + + +

9) դեկորատիվ տարրեր` համարի ընդհանուր տեսքին և դիզայնին համահունչ + + + + + + + + + + +

10) հյուրանոցի ծառայությունների, հյուրերի անվտանգության և տեղանքի մասին տեղեկատվական նյութեր, նաև գրասենյակային պարագաներ (ծրար, թուղթ, գրիչ, մատիտ) + + + + + + + + + + +

11) մոխրաման` ծխողների համար նախատեսված համարներում + + + + + + + + + + +

12) զգեստ և կոշիկ մաքրելու համար լրակազմ և ասեղաման + + + + + + + + + + +

13) պարկ` լվացքատուն ուղարկվող սպիտակեղենի համար + + + + +

14) աղբարկղ + + + + + + + + + + +

15) չհրկիզվող պահարան + + +

16) մինիբար + + + + +

17) որպես հյուրասիրություն հունիս-նոյեմբեր ամիսներին հյուրերի ժամանման օրը թարմ մրգերի տեսականի, երեկոյան ժամերին` անուշեղեն (հայկական չիր)` ամբողջ տարվա ընթացքում + + +

18) անվճար հանքային կամ սեղանի ջուր` օրը 0,33 լ մեկ անձի համար + + + + +

19) համարներում հյուրերի ընդունելության օրը` 1 շիշ բարձրորակ հայկական գինի` որպես հյուրասիրություն, ինչպես նաև բացիկ` հյուրանոցի կողմից, համարներում` հյուրերին ողջունելիս +

20) բաժակներ`(մեկ հատ յուր. անձի համար)

***, ** և * օբյեկտներում` նաև ջրաման + + + + + + + + + + +

21) մեծ հայելի +

22) օրաթերթ կամ ամսագիր +

23) հուշանվեր (ազգային տարրեր պարունակող) համարներում հյուրերի` հյուրանոցից դուրս գրվելիս +

Ս.հ.հ-ում սարքավորումներ և հարմարանքներ

45. Հիմնական սարքավորումներ

1) ա) ջեռուցվող ս.հ.հ.` ցնցուղով լողարանով կամ ցնցուղախցիկով

***** Դելյուքս հյուրանոցներում համարների ս.հ.հ.-ի 50%-ը պետք է ապահովված լինի լողարանով + + + + +

բ) ցնցուղով լողարան կամ ցնցուղախցիկ + + + + + +

2) սեղանով կամ դարակով լվացարան` համապատասխան չափի հայելիով` վերին կամ կողային լուսավորությամբ (բացի ընդհանուր լուսավորությունից) + + + + + + + + + + +

3) զուգարան + + + + + + + + + + +

46. Լրացուցիչ սարքավորումներ`

1) լողարանի կամ ցնցուղի վարագույր` ս.հ. ընդհանուր տեսքին ու դիզայնին համապատասխան + + + + + + + + + + +

2) անհատական փոքրիկ սրբիչ ոտքերի համար` լողարանի (ցնցուղախցիկի) առջև + + + + + + +

3) օճառաման, թղթի աման, կախիչներ, սրբիչների կախիչներ, լողարանի և ցնցուղի մոտ բռնակներ + + + + + + + + + + +

4) տաքացվող կախիչներ` սրբիչների համար + +

5) հատուկ չսահող գորգ լողարանում տեղադրելու համար + +

6) հայելու մոտ շարժական խոշորացնող հայելի + +

7) հայելի` վերին կամ կողային լուսավորությամբ (բացի ընդհանուր լուսավորությունից) + + + + + + + + + + +

8) մեկուսիչով վարդակ + + + + + + + + + + +

9) վարսահարդարիչ + + + + +

10) հատակադիր կշեռք + + +

11) փակվող աղբաման (չհրկիզվող կամ դժվար հրկիզվող) + + +

12) աղբաման (չհրկիզվող կամ դժվար հրկիզվող) + + + + + + + +

13) հեռախոս + + +

47. Մեկ անձի համար նվազագույն լրակազմ

1) ձեռքի օճառ կամ հեղուկ օճառ + + + + + + + + + + +

2) շամպուն + + +

3) մեկանգամյա օգտագործման ատամի խոզանակ և մածուկ + + +

4) յուրաքանչյուր անձի համար մեկ խնամքի լոսյոն (անհատական սրվակով) կամ մարմնի գել + +

5) հիգիենիկ պարկ + + + + + + + + + + +

Նշված լրակազմը պետք է լինի փակ վիճակում, միևնույն ապրանքանշանով և դրված լինի զամբյուղի կամ որևէ այլ տարայի մեջ +

6) զուգարանի թուղթ

(***** Դելյուքս և ***** հյուրանոցների համարում նաև պետք է միշտ լինի լրացուցիչ զուգարանի թուղթ) + + + + + + + + + + +

7) ձեռքի սրբիչ` յուրաքանչյուր անձի համար (նախընտրելի է սպիտակ) + + + + + + + + + + +

8) բաղնիքի սրբիչ` յուրաքանչյուր անձի համար (նախընտրելի է սպիտակ) + + + + + + + + + + +

9) բաղնիքի խալաթ (նախընտրելի է սպիտակ) + + +

10) բաղնիքի մեկանգամյա օգտագործման հողաթափեր (նախընտրելի է սպիտակ) + + +

11) բաժակ` յուրաքանչյուր անձի համար + + + + + + + + + + +

48. Լրիվ սանիտարահիգիենիկ հանգույցով սենյակների (նվազագույն) տոկոսը` նորակառույց օբյեկտներում 100 %` առանց հաշվի առնելու օբյեկտի կարգը 100 100 100 100 100 100 100 50 50 25 10

49. Ընդհանուր սանիտարահիգիենիկ սարքավորումներ բնակելի մասում

1) քնելու տեղերի քանակը ս.հ.հ չունեցող համարներում` յուրաքանչյուր սարքի դիմաց

ա) սեղանով կամ դարակով լվացարան 5 5 5 5

բ) ցնցուղով լողարան կամ ցնցուղախցիկ 10 10 15 15

գ) զուգարան` լվացարաններով (առնվազն մեկ հատ կանանց համար և մեկ հատ տղամարդկանց համար)

Կանանց զուգարանում վերընթաց ցնցուղով լվացարան (բիդե)` 50 քնելու տեղի դիմաց` մեկ հաշվարկով, բայց ոչ պակաս, քան մեկ հատ 10 10 12 12

2) լրացուցիչ սարքավորումներ

ա) հայելի + + + +

բ) հեղուկ օճառ + + + +

գ) զուգարանի թուղթ

դ) ձեռքերը չորացնելու էլ. սարք կամ մեկանգամյա օգտագործման սրբիչ + + + +

ե) չհրկիզվող կամ դժվար հրկիզվող աղբաման + + + +

զ) պատի կախիչներ + + + +

V. Ընդունելության նախասրահ,

հասարակական մաս,

հասանելի ծառայություններ

50. Ընդունելության նախասրահ

***** Դելյուքս հյուրանոցի ընդունելության նախասրահում հյուրերի հատուկ ընդունելություն` հյուրերի համար նստելու և ըմպելիքների մատուցման հնարավորությամբ + + + + + + + + + + +

1) մինչև 50 բ/մ-ի համար նվազագույն մակերեսի չափը` ք/մ-ով 80 50 50 30 30 20 20 20 20 10 10

2) 50 բ/մ-ից բարձր յուրաք. 1 բ/մ-ի համար լրացուցիչ 1 0,8 0,8 0,5 0,5 0,3 0,3 0,2 0,2 0,1 0,1

51. Հյուրերի ընդունման և տեղեկատվության տրամադրման ծառայություն`

1) շուրջօրյա + + + + + + +

2) առնվազն 16 ժամ + +

3) առնվազն 12 ժամ + +

52. Հյուրերի համար տաք ըմպելիքների շուրջօրյա վաճառք` + + + + +

հյուրերի համար տաք ըմպելիքների շուրջօրյա վաճառք: Թույլատրվում է ավտոմատներից վաճառքը փոխարինել ընդունելության սրահում վաճառքով + + + + + +

53. Արթնացման ծառայություն + + + + + + + + + + +

54. Դռնապանի ծառայություն + +

55. Կոնսիերժի ծառայություն +

56. Սպասարկող անձնակազմի կանչ

1) ուղիղ հեռախոսակապ + + +

2) կանչի կոճակ կամ ներքին հեռախոսակապ + + + +

57. Համարում սննդի մատուցման սպասարկումը կատարվում է`

1) շուրջօրյա + + + + +

2) առնվազն 12 ժամ + +

58. Ուղեբեռի սպասարկման ծառայություն + + + + + + +

59. Հաճախորդներին դեպի համար ուղեկցման ծառայություն` ընդունելության օրը +

60. Հյուրերի ուղեբեռի պահպանությունը, ինչպես նաև համարն զբաղեցնելու ընթացքում հյուրերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի պահպանությունը գործում է շուրջօրյա + + + + + + + + + + +

61. Ծաղիկները հասցեատիրոջը հասցնելու հնարավորություն + + + + + +

62. Կոշիկների մաքրման ծառայություն կամ մաքրման սարք + + +

63. Առնվազն 8 ժամ գործող գեղեցկության սրահ +

64. Արվեստի ցուցասրահ` վաճառքի հնարավորությամբ + +

65. 1) տարադրամի փոխանակում

Պահանջը պարտադիր չէ *** այն օբյեկտների համար, որոնցից առավելագույնը 100 մ հեռավորության վրա տարադրամի փոխանակման կետ կա + + + + + + +

2) բանկային պլաստիկ քարտերի սպասարկում` օբյեկտի ամբողջ տարածքում + + + + + + +

66. Հաճախորդներին համարներում համակարգիչների տրամադրման հնարավորություն` հաճախորդների ցանկությամբ +

67. Ամենօրյա լրագրերի վաճառք կամ հասանելիություն + + + + + + +

68. Անձնական հիգիենայի պարագաների վաճառք + + + + + + +

69. Մեքենաների կամ հեծանիվների վարձակալության հնարավորություն +

70. Հյուրերի օգտագործման համար նախատեսված անձրևանոցներ + + +

71. Հյուրերի ավտոմեքենաների կայանման ծառայություն +

72. Տոմսերի վաճառք կամ տոմսերի պատվիրման ծառայություն ընդունելության սրահում (թատրոնի, կինոյի, այլ) +

73. Կարի, սպիտակեղենի և հագուստի լվացք, արդուկ և մաքրման ծառայություն + + + + + + +

74. Անկողնու և սրբիչների փոխելը նորով`

1) ամեն օր կամ հյուրերի ցանկությամբ**** + + + + +

2) 3 օրը մեկ կամ հյուրերի ցանկությամբ + + + + + +

75. Առաջին օգնության հնարավորություն, շտապ օգնության կանչ, դեղարկղիկ + + + + + + + + + + +

76. Երեխաների խնամքի ծառայություն` հյուրերի ցնակությամբ +

VI. Հանրային սննդի, հանգստի/

զվարճանքի, վերականգնողական ծառայություններ

77. Հանրային սննդի համալիր

դահլիճ` 50 բ/մ-ից ավելի բ/մ ունեցող օբյեկտներում + + +

1) ռեստորան

*** հյուրանոցում և մոթելում թույլատրվում է ռեստորանի բացակայություն, եթե օբյեկտից առավելագույնը 200 մ հեռավորության վրա ռեստորան կա + + + + + + +

2) առնվազն երկու ռեստորան` ազգային և այլ միջազգային խոհանոցներով

Ռեստորանում մատուցվող սննդից բացի հատուկ ճաշացանկից պատվիրելու հնարավորություն

(հանրային սննդի դահլիճներում առանձնացված հատված` նախատեսված չծխողների համար) +

3) բար

***** հյուրանոցում և ***** մոթելում շուրջօրյա գործող բար + + + + + + + + +

4) շուրջօրյա գործող լոբբի բար` ընդունելության սրահում կամ ընդունելության սրահում խմիչքներ մատուցելու ծառայություն +

5) շուրջօրյա գործող սիգար բար +

6) նախաճաշի մատուցում + + + + + + + + + + +

78. Բազմաֆունկցիոնալ դահլիճ, որը հարմարեցված է օբյեկտի բնույթին` համաժողովների, ակումբային, ուսումնական և այլ միջոցառումներ անցկացնելու համար + + +

79. Կոնֆերանս դահլիճ` առնվազն 2 հարակից աշխատանքային սենյակներով, անհրաժեշտ տեխնիկական և գրասենյակային հագեցվածությամբ +

80. Հանգստյան գոտիներում գտնվող օբյեկտներում` հյուրերի անձնական մարզական գույքի պահպանում + + + + +

81. Հանգստյան գոտիներում գտնվող հյուրանոցներում` բացօթյա խաղահրապարակներ (երեխաների համար առանձնացված)` համապատասխան գույքի տրամադրմամբ +

82. Մանկական խաղասրահ +

83. Վերականգնողական հանգստյան համալիր

1) լողավազան

***** Դելյուքս հյուրանոցներում առնվազն 40 քառ. մ չափով լողավազան, ***** հյուրանոցներում` առնվազն 20 քառ. մ + + +

2) լողավազան, շոգեբաղնիք, սոլյարի, մերսում կամ այլ վերականգնողական ծառայություններ (ծառայության առնվազն 2 տեսակ)

Սույն պահանջը վերաբերում է *** այն օբյեկտներին, որոնք գտնվում են հանգստյան գոտիներում + + + + + +

3) շոգեբաղնիք, ֆիտնես սրահ և առնվազն երկու այլ վերականգնողական ծառայություն (սոլյարի, մերսում և այլն)

Լողավազանի մոտ զովացուցիչ ըմպելիքների մատուցում

Բոլոր վերականգնողական սրահներում սրբիչների տրամադրում

Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հայելիներով, հատակադիր կշեռքով և տեղում օգտագործման խնամքի պարագաներով (կրեմ, վարսահարդարիչ և այլն), անձնական պարագաների պահպանման առանձնացված սրահով: +

84. Ակումբային դահլիճ` հեռուստացույցով

Չի վերաբերում այն օբյեկտներին, որոնք ունեն բազմաֆունկցիոնալ դահլիճներ: + + +

85. Հանրամատչելի տեղերում հեռուստացույց դիտելու հնարավորություն + + +

86. Հյուրերի ավտոմեքենաների սպասարկում + + + + +

VII. Անձնակազմի մասնագիտական որակավորում/կրթություն

87. Հյուրանոցային օբյեկտի ղեկավարը պետք է ունենա`

1) բարձրագույն կրթություն կամ` + + + + + + +

2) միջին մասնագիտական կրթություն հյուրանոցային գործի բնագավառում կամ` + + + + + + +

3) մասնագիտական դասընթացի որակավորում հյուրանոցային գործի բնագավառում կամ` + + + + + + +

4) 5 տարվա վարչական աշխատանքային փորձ հյուրանոցային գործի բնագավառում + + + + + + +

5)առնվազն 2 օտար լեզվի տիրապետում` անգլերենը պարտադիր +

88. Ընդունման սրահի անձնակազմը (այդ թվում` կոնսիերժը) պետք է ունենա

1) բարձրագույն կրթություն կամ` + + + + + + +

2) միջին մասնագիտական կրթություն հյուրանոցային գործի բնագավառում կամ` + + + + + + +

3) միջնակարգ կրթություն և մասնագիտական դասընթացի որակավորում (առնվազն 60 ժամ) կամ` + + + + + + +

4) հյուրանոցային գործի բնագավառում 2 տարվա աշխատանքային փորձ + + + + + + +

5) առնվազն 2 օտար լեզվի տիրապետում` անգլերենը պարտադիր + + + + + + +

89. Մատուցողներ, համարների սպասավորներ, դռնապան, բեռնակիրներ`

1) միջին մասնագիտական կրթություն կամ մասնագիտական դասընթացի որակավորում + + + + +

2) առնվազն 2 օտար լեզվի տիրապետում` տարրական ծավալով` անգլերենը պարտադիր + + + + +

VIII. Այլ պահանջներ

90. Հյուրանոցային յուրաքանչյուր ծառայության անձնակազմի համար առանձին համազգեստ + + + + + + +

91. Հյուրանոցում ներդաշնակ մթնոլորտ` բույր, երաժշտություն` հանրամատչելի մասերում, երանգներ, դիզայն, այլ +

92. Հյուրանոցի ամբողջ կահավորանքը` բարձրակարգ +

Նշանների և հապավումների բացատրություն

Հ հյուրանոց

Մ մոթել

* մեկաստղանի կարգ

** երկուաստղանի կարգ

*** երեքաստղանի կարգ

**** չորսաստղանի կարգ

***** հինգաստղանի կարգ

+ պարտադիր պահանջ

բ/մ բնակելի միավոր

ս.հ.հ սանիտարահիգիենիկ հանգույց

-1/ մեխանիկական օդափոխումը պետք է ապահովի ամբողջ օբյեկտի օդափոխությունը` գործող պահանջներին համապատասխան, ինչպես նաև հոտերի կլանումը: *** հյուրանոցների բազմաֆունկցիոնալ դահլիճներում պահանջվում է օդակարգավորում

-2/ թույլատրվում են երկֆունկցիոնալ տարրեր:»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։