Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-11-14-ից մինչև 2014-12-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-12-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ:

(1-ին կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:

3. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:

(3-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

4. Ի գիտություն ընդունել, որ`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.

2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.

3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հուլիսի 6

Երևան

ՆՀ-155-Ն

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009թ. հուլիսի 6-ի

ՆՀ-155-Ն հրամանագրի

Կ Ա Զ Մ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (նախագահ)

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր

Ռիչ ԿԱՐԳԼԱԱՐԴ - «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ

Մայքլ ՄԵԼՈՆ - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լրագրող (Կալիֆորնիա, ԱՄՆ)

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող)

Շահեն ԱՎԱԳՅԱՆ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար

Լուսինե ԹԱՆԳՅԱՆ - Հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի փոխնախագահ

Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական:

(հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 06.11.13 ՆՀ-292-Ն)

ՀՀ Նախագահի

աշխատակազմի ղեկավար

Կ. Կարապետյան

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2009թ. հուլիսի 6-ի

ՆՀ-155-Ն հրամանագրի

Կ Ա Զ Մ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)

Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն

Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն

Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ

Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ - ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ

Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ - «Մայքրոսոֆթ» Հայաստանյան գրասենյակի տնօրեն

Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ

Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ - «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ - ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական

Արամ ՍԱԼԱԹՅԱՆ - «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի տնօրեն

Էրիք ՍՊԻՆԱ - Սիրակուզի համալսարանի պրոռեկտոր (Նյու Յորք, ԱՄՆ)

Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԻՍ - «Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա)

Մարին ԽՐԻՍՏՈՎ - Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա) տնօրեն (Պեկին, Չինաստան)

Լան ՉԵՆ - Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան)

Վահան Վ. ՇԱԽԳԻԼԴՅԱՆ - Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան)

Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ - Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա)

Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ - Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ռեկտոր (Մոսկվա, Ռուսաստան)

Թոնի ՄՈՐՈՅԱՆ - «Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆորնիա, ԱՄՆ)

Հովհաննես ԱՎՈՅԱՆ - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ

Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Իսպանիայի աստրոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր

Հարություն ԹԵՐԶՅԱՆ - ՀՊՃՀ-ի բազային լաբորատորիայի գիտական ղեկավար

Արման ՔՈՒՉՈՒԿՅԱՆ - ԵրՄՄՀԳԻ-ի փոխտնօրեն

(հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 05.03.12 ՆՀ-55-Ն, 04.07.12 ՆՀ-180-Ն, 06.11.13 ՆՀ-292-Ն)

ՀՀ Նախագահի

աշխատակազմի ղեկավար

Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։