ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1018-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 7-8-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Ն. Մնացականյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Պետրոսյանինը, Դ.Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը և Ն. Ռուստամյանինը ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 7-ի N 1018-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ավանեսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար (Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Շ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
Ն. Մնացականյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ս. Աբրահամյան -ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ
Դ. Մելքոնյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ
Ն. Ռուստամյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի և Բելառուսի Հանրապետության բաժնի պետ
Ա. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան