Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ» ՇԱՐՔԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 հոկտեմբերի 2013 թ. թիվ 234-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ» ՇԱՐՔԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2013 թվականի նոյեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Հայկական այբուբենի տառերը» շարքի հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. հոկտեմբերի 17

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 15-ի

թիվ 234-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) ոսկե (լավացված որակի) հուշադրամների

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Au 999,9», ներքևում անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 999,9.0

Քաշը 3,89 գ

Տրամագիծը 20,0 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը (Ա, Մ, Ս, Ր, Ն, Ի, Վ, Հ,

Ե, Լ, Գ, Ո, Է, Զ, ՈՒ, Կ, Բ, Ռ, Շ, Թ, Տ) մինչև 5000 հատ

Տպաքանակը (Յ, Պ, Դ, Ջ, Փ, Օ, Ք,

Խ, Ժ, Ղ, Ֆ, Ծ, Ց, և, Ը, Չ, Ձ, Ճ) մինչև 1500 հատ

2. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) արծաթե (լավացված որակի) հուշադրամների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Ag 999», ներքևում անվանական արժեքը` «500 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 15.55 գ

Տրամագիծը 30,0 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը (Ա, Մ, Ս, Ր, Ն, Ի, Վ, Հ,

Ե, Լ, Գ, Ո, Է, Զ, ՈՒ, Կ, Բ, Ռ, Շ, Թ, Տ) մինչև 8000 հատ

Տպաքանակը (Յ, Պ, Դ, Ջ, Փ, Օ, Ք,

Խ, Ժ, Ղ, Ֆ, Ծ, Ց, և, Ը, Չ, Ձ, Ճ) մինչև 2000 հատ

3. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) ոսկե (պրուֆ որակի) հուշադրամների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Aս 999,9», ներքևում անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 999,9.0

Քաշը 3,89 գ

Տրամագիծը 20,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր

Տպաքանակը յուրաքանչյուր տեսակից 200 հատ

4. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) արծաթե (պրուֆ որակի) հուշադրամների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Ag 999», ներքևում անվանական արժեքը` «500 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 15,55 գ

Տրամագիծը 30,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր

Տպաքանակը յուրաքանչյուր տեսակից 200 հատ

«Հայկական այբուբենի տառերը» շարքի հուշադրամների

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։