Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-11-25-ից մինչև 2023-11-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-11-17Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32013430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

18 սեպտեմբերի 2013 թ. N 176-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանով հաստատված «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1, 49.2, 49.3, 49.4 և 49.5 կետերով.

«49.1. Այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքներով անձնակազմի անդամի նկատմամբ հանձնաժողովն ընդունել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», ապա տվյալ անձնակազմի անդամը կարող է որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Գլխավոր վարչություն ներկայացնել դիմում՝ կրկնակի ատեստավորում անցնելու վերաբերյալ:

49.2. Կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումը քննարկվում է Գլխավոր վարչության պետի կողմից եռօրյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում՝ կրկնակի ատեստավորման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և ատեստավորման արդյունքում հանձնաժողովի կողմից «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատվելու պատճառների հիմնավոր բացատրությունները տվյալ անձի կողմից:

49.3. Այն անձնակազմի անդամը, որի նկատմամբ ատեստավորման արդյունքներով ընդունվել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», չի թույլատրվում պաշտոնական պարտականությունների կատարմանը:

49.4. Եթե կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Գլխավոր վարչության պետի կողմից որոշում է կայացվում կրկնակի ատեստավորման չթույլատրելու մասին, ապա ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը ենթակա է ազատման տվյալ պաշտոնից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

49.5. Կրկնակի ատեստավորում անցնելու դիմումի բավարարման դեպքում տվյալ անձնակազմի անդամի նկատմամբ նշանակում է կրկնակի ատեստավորում, որի անցկացման մասին որոշումը կայացնում է Գլխավոր վարչության պետը, իսկ կրկնակի ատեստավորումն անցկացվում է կանոնակարգում սահմանված ատեստավորման կարգով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։