«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. թիվ 23-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 34-ՔԱ (տարեկան) «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 23-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
20 թ. ՁԵՎ 34-ՔԱ
(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ինքնաթիռների, ուղղաթիռների տեսակները Օրացուցային
ժամանակը -ընդամենը ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ այդ թվում՝
սարքին անսարք
ընդամենը որից՝ չկատարված թռիչքներ տեխնիկա-կան սպա-սարկման մեջ վերա-
նորոգման մեջ պահեստա-
մասերի բացակայու-թյան պատճա-ռով սպասում են վերանո-րոգման ենթակա են դուրս գրման
ուղերթում թռիչքի ապահովումը բազային օդանավա-կայանում ռեզերվում պարապուրդ-
ներ եղանակի և թռիչքների արգելման
այլ պատճառով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությունը
Ինքնաթիռների առավելագույն թույլատրելի շահագործման ժամկետը Ինքնաթիռների քանակը
մինչև 5 տարի
5-ից մինչև 15
15-ից մինչև 30
30 և ավելի
Ղեկավար ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ) ___________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »___ ___20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 23-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐ ԳԸ
5. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակները:
6. Օրացուցային ժամանակը - ընդամենը, ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ (2) սյունակի ցուցանիշը ներկայացնում է այն ժամերի քանակը (հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), որը նախատեսված է չվացուցակով՝ ինքնաթիռների և ուղղաթիռների չվերթների համար:
7. Հաշվետվության 3-8 սյունակների ցուցանիշները վերաբերում են սարքին, իսկ 9-12 սյունակների ցուցանիշները` անսարք վիճակում գտնվող ինքնաթիռներին և ուղղաթիռներին:
8. «ընդամենը» (3) սյունակում լրացվում է սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների (ուղղաթիռների) ամբողջ օրացուցային ժամանակը:
9. «ուղերթում» (4) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ուղերթում գտնվելու ժամերի քանակը:
10. «թռիչքի ապահովումը բազային օդանավակայանում» (5) սյունակում լրացվում է օդանավակայանում ինքնաթիռի (ուղղաթիռի) թռիչքի ապահովման ժամանակը:
11. «ռեզերվում» (6) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ռեզերվում գտնվելու ժամանակը:
12. «պարապուրդում» (7) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) պարապուրդների ժամանակը, որն ստացվում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարով, եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառներով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
13. «չկատարված թռիչքաժամերը» (8) սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չկատարված թռիչքների ընդհանուր ժամանակը, որը ներկայացնում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարը:
14. Հաշվետվության 4-8 սյունակների ցուցանիշների գումարը հավասար է 3-րդ սյունակի ցուցանիշին:
15. Հաշվետվության 9-12 սյունակների և 3-րդ սյունակի ցուցանիշների գումարը հավասար է 2-րդ սյունակի ցուցանիշին:
16. Հաշվետվության 2-րդ բաժինը վերաբերում է ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությանը: Այս մասում լրացվում է ինքնաթիռների քանակն ըստ շահագործման ժամկետների: