«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. թիվ 27-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 27-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. ՁԵՎ 65-երկաթ
(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 110 հազար
դրամ
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներքաղաքային և մերձքաղաքային 110.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 110.2 “-“
միջազգային (այլ երկրների միջև) 110.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 110.3.1 “-“
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 115 “-“
Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 120 հազար
դրամ
Բեռների փոխադրումներից ստացված հասույթը
(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 125 “-“
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային և մերձքաղաքային 125.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 125.2 հազար
դրամ
միջազգային (այլ երկրների միջև) 125.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 125.3.1 “-“
Ուղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված ծախսերը 130 հազար
դրամ
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 135 “-“
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 140 հազար
ուղևոր
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային և մերձքաղաքային 140.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 140.2 “-“
միջազգային (այլ երկրների միջև) 140.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 140.3.1 “-“
Փոխադրվել են ուղեբեռներ 145 հազար տոննա
Ուղևորաշրջանառություն, ընդամենը 150 հազար ուղևոր-կմ
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային և մերձքաղաքային 150.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 150.2 “-“
միջազգային (այլ երկրների միջև) 150.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 150.3.1 “-“
Փոխադրվել են բեռներ, ընդամենը 155 հազար տոննա
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային և մերձքաղաքային 155.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 155.2 “-“
միջազգային (այլ երկրների միջև) 155.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 155.3.1 “-“
Բեռնաշրջանառություն, ընդամենը 160 հազար տոննա-կմ
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների
ներքաղաքային և մերձքաղաքային 160.1 “-“
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 160.2 “-“
միջազգային (այլ երկրների միջև) 160.3 “-“
որից՝ ԱՊՀ երկրներ 160.3.1 “-“
Շահագործական գծի երկարությունը
(165) ___________ կմ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին տարեկան թվաքանակը (170) ___________ մարդ
Ղեկավար ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ) ___________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »___ ___20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 27-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
5. Հաշվետվության 110.1-110.3.1 տողերում ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը՝ ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
6. Ուղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 120) և բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 125) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթը:
7. Հաշվետվության 125.1-125.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 125.1-125.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 125 տողի ցուցանիշին:
8. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 135) ներառում է՝ բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի՝ հաշվեգրման սկզբունքով:
9. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 140) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 140.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
11. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի՝ երկրի ներսում) (տող 140.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
12. Միջազգային (տող 140.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
13. Հաշվետվության 140.1-140.3 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
14. Փոխադրվել են ուղեբեռներ (տող 145) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
15. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 150) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 150.1, 150.2 և 150.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
16. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 155) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 155.1), միջքաղաքային (տող 155.2), միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները) (տող 155.3) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
17. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 160.1 – 160.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 170) որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին՝ 12-ի, բաժանելով:
Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: