Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 1124-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

1 նոյեմբերի 2013 թ. N 1124-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԵՏԱՔՍ ԳՈԼԴ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՄԵՏԱՔՍ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 973-Ա հրամանով «ՄԵՏԱՔՍ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000088 լիցենզիայի գործողությունը (գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Խորենացու փողոց, 112) 2013 թվականի նոյեմբերի 1-ից:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

Վ. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։