Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԴԵՍԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2013 թվականի N 1023-Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԴԵՍԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 14.11.13 N 1052-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-19-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, իսկ հոկտեմբերի 19-21-ը Դեսին (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

(1-ին կետը խմբ. 14.11.13 N 1052-Ա)

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Դեսին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(2-րդ կետը լրաց. 14.11.13 N 1052-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։