ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
Կոդը և հեղինակները
1. Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին Կ-088-20.09.2012,18.09.2013 -ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-324-11.09.2013-ՏՀ-010/0
Հեղինակներ` Տիգրան Ուրիխանյան, Վահան Բաբայան
3. ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-329.1 -19.09.2013-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և
լրացում կատարելու մասին Կ-329.2 -19.09.2013-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-330-20.09.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-330.1 -20.09.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան
բ) «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-342.1 -30.09.2013-ՏՀ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան
6. ա) Հաշվապահական հաշվառման մասին Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-085.1 -17.09.2012-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և
փոփոխություն կատարելու մասին Պ-176-11.12.2012,08.11.2013 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Ռուբիկ Հակոբյան, Զարուհի Փոստանջյան, Թևան Պողոսյան
8. ա) «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Պ-337-26.09.2013,05.11.2013 -ԱՄ-010/0
Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Պ-337.1 -05.11.2013-ԱՄ-010/0
Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան
9. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-359-09.10.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի
2014 թվականի գործունեության տարեկան ծրագիր 372-30.10.2013-ՖՎ
2. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ
պալատի նախագահի նշանակում
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
11 նոյեմբերի 2013 թվականի
քաղ. Երևան
ԱԺՈ-088-Ն