Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1083-Ա

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետության մասնակցությունը «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` 3,000 հատ A դասի արտոնյալ մարվող բաժնետոմսերում, 3,000 հատ B դասի արտոնյալ փոխարկելի բաժնետոմսերում և 3,000 հատ C դասի արտոնյալ բաժնետոմսերում, համապատասխանաբար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված համախառն գումարը` A դասի արտոնյալ մարվող բաժնետոմսերի, B դասի արտոնյալ փոխարկելի բաժնետոմսերի և C դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց չի կարող գերազանցել 3,300,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության, ներդրողների և «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության, ներդրողների, «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1083-Ա որոշման

DATED THE _________2013

Between

Granatus Venture Fund I CJSC

and

the Government of the Republic of Armenia

and

Granatus Ventures CJSC

and

____

_____

___________________________________________

INVESTMENT AGREEMENT

___________________________________________ 2013թ.___________________

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքված

Գրանատուս Վենչուր Ֆոնդ I ՓԲԸ

և

Հայաստանի Հանրապետության Կառավարության

և

Գրանատուս Վենչուրս ՓԲԸ

և

_______

________

Միջև

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1083-Ա որոշման

DATED THE _________2013

Between

the Government of the Republic of Armenia

and

Granatus Ventures CJSC

and

____

____

_________

CALL OPTTION AGREEMENT

____________ 2013թ. ___________________

ԳՆՄԱՆ ՕՊՑԻՈՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքված

Հայաստանի Հանրապետության

Կառավարության

և

Գրանատուս Վենչուրս ՓԲԸ

և

_______

________

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։