ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 հոգու համար նախատեսված լրակազմով նոր համալիրը գույքով և սարքավորումներով կահավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 263,448.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով` 75,828.5 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 2,289.0 հազ. դրամ, «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 2,327.4 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 48,600.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 87,751.0 հազ. դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 46,653.0 հազ. դրամ)։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված գնումների անվանացանկի «Վարչական սարքավորումներ» հոդվածի 1-12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-24-րդ, 34-35-րդ, 43-րդ, ինչպես նաև «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի 1-ին, 3-րդ 5-րդ, 14-րդ, 15-րդ և 25-րդ կետերով նախատեսված գույքի գնումները համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 31-րդ կետի սահմանված կարգով կատարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1249-Ա որոշման
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 հոգու համար նախատեսված լրակազմով նոր համալիրը գույքով ԵՎ սարքավորումներով կահավորելու նպատակով կատարվելիք գնումների
NN
ը/կ Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների
անվանումները Գնման ձևը Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալ) Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամ) Ընդհանուր գումարը (հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 263448.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 80444.9
4239 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 75828500 75828.5
4267 Կենցաղային և հանրային սննդի նյութեր (ապրանքներ) 2289.0
Տնտեսական նյութեր (ապրանքներ) 2289.0
1. Լվացարանի լրակազմ ՇՀ հատ 110 6500 715.0
2. Բաժակ ՇՀ հատ 400 450 180.0
3. Ափսե` ճաշի ՇՀ հատ 400 600 240.0
4. Ափսե` խորտիկի ՇՀ հատ 400 500 200.0
5. Պատառաքաղ ՇՀ հատ 400 200 80.0
6. Գդալ` ճաշի ՇՀ հատ 400 250 100.0
7. Գդալ` թեյի ՇՀ հատ 400 200 80.0
8. Կաթսա 40 լ ՇՀ հատ 8 25000 200.0
9. Կաթսա 20 լ ՇՀ հատ 8 16500 132.0
10. Կաթսա 10 լ ՇՀ հատ 8 11500 92.0
11. Կաթսա 5 լ ՇՀ հատ 6 6500 39.0
12. Թեյնիկ 5 լ ՇՀ հատ 20 6500 130.0
13. Թավա ՇՀ հատ 5 5500 27.5
14. Խոհարարական դանակներ ՇՀ լրակազմ 5 5000 25.0
15. Քափկիր ՇՀ հատ 4 4000 16.0
16. Շերեփ 2լ ՇՀ հատ 5 3500 17.5
17. Շերեփ 0,2լ ՇՀ հատ 10 1500 15.0
4269 Հատուկ նպատակային այլ նյութեր 2327.4
1. Ձեռնաշղթա ՇՀ հատ 30 12000 360.0
2. Ձեռնաշղթա` միանգամյա օգտագործման ՇՀ հատ 500 100 50.0
3. Ոտնաշղթա ՇՀ հատ 20 25000 500.0
4. Ոտնաշղթա` միանգամյա օգտագործման ՇՀ հատ 500 200 100.0
5. Ցանցային բաժանարար ՇՀ հատ 11 7000 77.0
6. Ցանցային լար ՇՀ մետր 1350 120 162.0
7. Կցորդիչ ՇՀ հատ 320 20 6.4
8. Արցունքաբեր գազ ՇՀ հատ 40 8000 320.0
9. Հրշեջ փողակ ՇՀ հատ 16 5000 80.0
10. Հրշեջ` գլխիկ ՇՀ հատ 16 2000 32.0
11. Կրակմարիչ փոշիով ԿՓ-5 ՇՀ հատ 32 20000 640.0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 183004,0
5121 Տրանսպորտային սարքավորումներ 48600.0
Ավտոմեքենաներ
1. Ավտոմեքենա` մարդատար ՇՀ հատ 2 8150000 16300.0
2. Ավտոբուս ՇՀ հատ 1 14700000 14700.0
3. Ավտոմեքենա բեռնատար «ԳԱԶել» ՇՀ հատ 1 8500000 8500.0
4. Ավտոմեքենա հատուկ նշանակության «ՈՒԱԶ 315142-012» ՇՀ հատ 1 9100000 9100.0
5122 Վարչական սարքավորումներ 87751.0
1. Մահճակալ երկտեղանոց փայտյա ԲԸԱՀ հատ 10 200000 2000.0
2. Մահճակալ` փայտյա ԲԸԱՀ հատ 4 120000 480.0
3. Կահույքի լրակազմ (հոլ) ԲԸԱՀ լրակազմ 1 260000 260.0
4. Կահույքի լրակազմ (հոլ` երկարատև տեսակցության) ԲԸԱՀ լրակազմ 10 120000 1200.0
5. Ղեկավարի կահույքի լրակազմ ԲԸԱՀ լրակազմ 3 120000 360.0
6. Բազկաթոռ` ղեկավարի ԲԸԱՀ հատ 1 58000 58.0
7. Գրասեղան` 1 պահարանի ԲԸԱՀ հատ 64 45000 2880.0
8. Գրասեղան` 2 պահարանի ԲԸԱՀ հատ 50 55000 2750.0
9. Գրասեղան` առանց պահարանի ԲԸԱՀ հատ 35 30000 1050.0
10. Սեղան` ճաշարանի ԲԸԱՀ հատ 10 30000 300,0
11. Աթոռ (աշխատանքային) ԲԸԱՀ հատ 310 12000 3720.0
12. Ճաշարանի նստատեղ ԲԸԱՀ հատ 40 12000 480,0
13. Բազկաթոռ (շարժական) ՇՀ հատ 10 38000 380.0
14. Պահարան` մետաղական (մեծ) ԲԸԱՀ հատ 5 230000 1150.0
15. Գրապահարան ԲԸԱՀ հատ 42 75000 3150.0
16. Շերտավարագույր ՇՀ քմ 600 5500 3300.0
17. Խցային պահարան ԲԸԱՀ հատ 96 95000 9120.0
18. Զգեստապահարան ԲԸԱՀ հատ 85 75000 6375.0
19. Ճաշասեղան 10 տեղանի մետաղյա կարկասով (սեղան` 1 հատ, նստարան` 2 հատ) ԲԸԱՀ հատ 3 140000 420.0
20. Ճաշասեղան` 4-տեղանի մետաղյա կարկասով (սեղան` 1 հատ, նստարան` 2 հատ) ԲԸԱՀ հատ 128 80000 10240.0
21. Ճաշասեղան` 6-տեղանի մետաղյա կարկասով (սեղան` 1 հատ, նստարան` 2 հատ) ԲԸԱՀ հատ 2 110000 220.0
22. Ճաշասեղան` 2- տեղանի մետաղյա կարկասով (սեղան` 1 հատ, նստարան` 2 հատ) ԲԸԱՀ հատ 12 60000 720.0
23. Պահարան փոքր ԲԸԱՀ հատ 460 14000 6440.0
24. Հեռուստացույցի տակդիր ԲԸԱՀ հատ 1 50000 50.0
25. Համակարգիչ ՇՀ հատ 35 150000 5250.0
26. Լազերային տպիչ ՇՀ հատ 10 60000 600.0
27. Տպիչ/պատճենահան մեքենա/սկաներ ՇՀ հատ 15 85000 1275.0
28. Մոնիտոր ՇՀ հատ 20 50000 1000.0
29. Հոսանքի անխափան սնուցման սարք ՇՀ հատ 35 18000 630.0
30. Ձայնասյուն` համակարգչի ՇՀ հատ 35 6000 210.0
31. Ներքին հեռախոսակայան ՇՀ լրակազմ 1 2200000 2200.0
32. Հեռախոս ՇՀ հատ 100 5000 500.0
33. Ֆաքսի ապարատ ՇՀ հատ 1 75000 75.0
34. Պահարան 0,4*0,3 մ դարակաշարով անձնական իրեր պահելու համար ԲԸԱՀ հատ 10 130000 1300.0
35. Դարակաշար` 4 հարկ ԲԸԱՀ հատ 5 182000 910.0
36. Էլեկտրական կաթսա 160լ ՇՀ հատ 2 1550000 3100.0
37. Էլեկտրական կաթսա 250լ ՇՀ հատ 2 1900000 3800.0
38. Էլեկտրական սալօջախ` 6 աչք ՇՀ հատ 2 600000 1200.0
39. Կարտոֆիլ մաքրող մեքենա ՇՀ հատ 1 500000 500.0
40. Սառնարան` 2 դուռ 1200լ ՇՀ հատ 2 1400000 2800.0
41. Մարմիտ` շարժական ՇՀ հատ 4 600000 2400.0
42. Կշեռք` սեղանի ՇՀ հատ 2 49000 98.0
43. Խոհանոցի կահույք չժ. պողպատից ԲԸԱՀ հատ 10 280000 2800.0
5129 - Այլ մեքենաներ և սարքավորումներ 46653.0
1. Բժշկական թախտ ԲԸԱՀ հատ 5 120000 600.0
2. Շարժական բժշկական գործիքների սեղան ՇՀ հատ 4 95000 380.0
3. Մետաղական կմախքով ապակեպատ դեղորայքի պահարան ԲԸԱՀ հատ 10 55000 550.0
4. Ատամնաբուժական բազկաթոռ ՇՀ լրակազմ 1 2900000 2900.0
5. Նստարաններ` սպասասրահի համար (4 տեղանոց) ԲԸԱՀ հատ 5 150000 750.0
6. Ռետինե մահակ ՇՀ հատ 50 30000 1500.0
7. Վահան ՇՀ հատ 20 75000 1500.0
8. Սաղավարտ ՇՀ հատ 20 65000 1300.0
9. Զրահաբաճկոն ՇՀ հատ 20 80000 1600.0
10. Գազային ատրճանակ ՇՀ հատ 10 60000 600.0
11. Էլեկտրահարիչ սարք ՇՀ հատ 10 40000 400.0
12. Կայծակային պարկուճ ՇՀ հատ 15 40000 600.0
13. Հրշեջ վահանակ (փակ) ՇՀ հատ 7 150000 1050.0
14. Հրշեջ արկղ` ավազի ԲԸԱՀ հատ 7 100000 700.0
15. Հրշեջ պահարան ԲԸԱՀ հատ 16 75000 1200.0
16. Հրշեջ խողովակ ՇՀ հատ 32 36000 1152.0
17. Մետաղաորսիչ` ձեռքի ՇՀ հատ 10 205000 2050.0
18. Հակափախուստային «էլեկտրոշոկ» համակարգ ՇՀ լրակազմ 1 24000000 24000.0
19. Լվացարան 2 տեղ չժ. պողպատ ՇՀ հատ 4 400000 1600.0
20. Հաց կտրատող մեքենա ՇՀ հատ 1 214000 214.0
21. Ապրանքային կշեռք 300կգ ՇՀ հատ 1 150000 150.0
22. Բեռների սայլակ ՇՀ հատ 1 217000 217.0
23. Լվացքի մեքենա ՇՀ հատ 6 220000 1320.0
24. Արդուկի սեղան արդուկով ՇՀ հատ 1 120000 120.0
25. Շարժական դարակ` սպիտակեղենի համար ԲԸԱՀ հատ 5 40000 200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան