Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

__________________ Դ. Սարգսյան

16 նոյեմբերի 2013 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________________ Գ. Խաչատրյան

6 նոյեմբերի 2013 թ.

N 8

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 7 հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:

Օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:

Օրենքի N 8 հավելվածի 13-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն՝ արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են՝ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով պաշտոնապես պարզաբանում եմ.

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար (առանց այլ աշխատողների) անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը որոշելիս անհատ ձեռնարկատերը համարվում է մեկ աշխատող:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։