ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1286-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված` Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված հիդրոտեխնիկական կառույցների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված` 89349826 դրամ արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված վերականգնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
նոյեմբերի 21-ի N 1286-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
Գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
Առաջնահերթ վերականգնողական աշխատանքների իրականացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների վրա՝
Սպանդարյանի ջրամբար 38991265
Անգեղակոթի ջրամբար 12089600
Տոլորսի ջրամբար 28332065
Շամբի ջրամբար 9936896
Ընդամենը 89349826
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան