ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 856-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 28-ի N 1126-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար
Թ. Հովսեփյան - «Առողջություն և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան