ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
3 դեկտեմբերի 2013 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-095-Ն
Հավելված
Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի
2013թ. հոկտեմբերի 28-ի
թիվ 23/1 որոշմամբ
Հ/Հ Վերահսկողության թեմա
1. ՀՀ առողջապահության նախարարություն
● դեղորայքի տրամադրում ամբուլատոր - պոլիկլինիկական, հիվանդանոցային
բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց
● հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի
ծառայություններ
● դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
2. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
● պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
● ավտոճանապարհների պահպանում և շահագործում
● տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● բյուջետային մուտքերի ապահովում
● պետական սեփականության կառավարում և օգտագործում
4.
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● բյուջետային մուտքերի ապահովում պետական սեփականության կառավարում և
օգտագործում
5. ՀՀ պաշտպանության նախարարություն
6. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
●բյուջետային մուտքերի ապահովում
● արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում
7. ՀՀ Արմավիրի մարզպետարան
● պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● բյուջետային մուտքերի ապահովում
● պետական սեփականության կառավարում և օգտագործում
8. ՀՀ Արմավիրի մարզի համայնքներ
● բյուջետային միջոցների օգտագործում
● բյուջետային մուտքերի ապահովում
● համայնքային սեփականության կառավարում և օգտագործում
9. Երևանի քաղաքապետարան
● ավտոճանապարհների, փողոցների և մայրուղիների կառուցում,
վերակառուցում և հիմնանորոգում
10.
ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում
11.
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր»
12.
Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և այլ դոնորների աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման վարկային և դրամաշնորհային ծրագրեր
13. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» և «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» ծրագրեր
● շինարարություն և կապիտալ վերանորոգում