Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-07-16-ից մինչև 2001-11-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-11-21Բացել ARLIS-ում

040.0651.16.07.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2001 թվականի N 651

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման, ինչպես նաև գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վթարային վիճակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված միջոցներն օգտագործելու մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Մ4-Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցում և վերանորոգում 168,9»:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վերականգնման աշխատանքները` մոտավորապես 32,0 մլն դրամի չափով, իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված փաստացի կատարողական ակտերի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների ավարտը` մինչև 2001 թվականի սեպտեմբերի 30-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։