ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1402-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2013 թվականի ինն ամսում» բառերը փոխարինել «2013 թվականին բառերով».
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 280.000,0 հազ. դրամ՝ 80 նոր հակակարկտային կայանքների ձեռքբերման ու տեղակայման համար` 3.500,0 հազ. դրամ միավորի արժեքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով).
2) 70.000,0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1402-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 888-Ա որոշման
Գնումների անվանացանկ
Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Քանակը Գումարը
(հազ. դրամ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 350.000,0
Բաժին N 11 Խումբ N01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 350.000,0
այդ թվում`
Հակակարկտային կայանք ԲԸԱՀ հատ 80,0 280.000,0
Հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծում ԲԸԱՀ դրամ 1,0 70.000,0 »:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան