Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1167-Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանի 2013 թվականի դեկտեմբերի 4-6-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետութուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։