Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1366-Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) բանակցություններ վարել «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կազմակերպության հետ` մինչև 2016 թվականի մայիսի 31-ը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար և ստորագրել երկարաձգման մասին պայմանագիր.

2) նկատի ունենալով, որ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների լիազորություններն ստանձնած մասնավոր կառավարչի` գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ (MVV-decon GmbH)», «Էմ Վի Վի էներջի էյ Ջի (MVV Energie AG)» և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունների կոնսորցիումի կազմում ընդգրկվել է նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնած ֆրանսիական «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կազմակերպությունը, բանակցություններ վարել «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ (MVV-decon GmbH)», «Էմ Վի Վի էներջի էյ Ջի (MVV Energie AG)», «Էյ-Ի-Ջի-Սերվիս», «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կոնսորցիումի հետ` մինչև 2016 թվականի մայիսի 31-ը «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար և ստորագրել երկարաձգման մասին պայմանագիր:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով երկարաձգվող ժամանակահատվածում կառավարման պայմանագրերի ֆինանսավորումը կիրականացվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերակառուցման վարկերի բանկի (KfW) և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներից, իսկ պայմանագրի շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։