«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 664
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ N 9 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցի 2000/2001 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի պահպանման ծախսերն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «01. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 4481,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 03 ենթախմբի «01. Հանրակրթական դպրոցների պահպանում» (Կոտայքի մարզպետարան) տողով նախատեսված ծախսերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Լուծարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցը:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցի լուծարման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 664 որոշման
Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Խմբի N Ենթա-խմբի N Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները «Հայաստանի
Հանրապետության
2001 թվականի պետական բյուջեի մասին»
ՀՀ օրենքի
N 1 հավելված ՀՀ կառավարության N 68 որոշման N 5 2001 թ. հունվարի 30-ի հավելված, այդ թվում
3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ
Ա Բ 1 2 3 4
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` 0.0 0.0 0.0
03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 0.0 0.0 0.0
այդ թվում`
1. Հանրակրթական դպրոցների պահպանում -4481.0 -2240.5 -2240.5
ՀՀ կրթության և գիտության նախարարություն -4481.0 -2240.5 -2240.5
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում -4481.0 -2240.5 -2240.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` -4481.0 -2240.5 -2240.5
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ -2831.0 -1415.5 -1415.5
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
այդ թվում` -1403.0 -701.5 -701.5
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
այդ թվում` -1403.0 -701.5 -701.5
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ -1403.0 -701.5 -701.5
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` -247.0 -123.5 -123.5
Ապրանքների ձեռքբերում
այդ թվում` -9.0 -4.5 -4.5
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր
այդ թվում` -9.0 -4.5 -4.5
- գրասենյակային ապրանքներ և նյութեր -9.0 -4.5 -4.5
Կոմունալ ծառայությունների վճարներ
այդ թվում` -238.0 -119.0 -119.0
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր -193.0 -96.5 -96.5
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր -19.0 -9.5 -9.5
Այլ կոմունալ ծախսեր -26.0 -13.0 -13.0
1. Հանրակրթական դպրոցների պահպանում 4481.0 2240.5 2240.5
Կոտայքի մարզպետարան 4481.0 2240.5 2240.5
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 4481.0 2240.5 2240.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 4481.0 2240.5 2240.5
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 2831.0 1415.5 1415.5
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
այդ թվում` 1403.0 701.5 701.5
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
այդ թվում` 1403.0 701.5 701.5
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1403.0 701.5 701.5
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 247.0 123.5 123.5
Ապրանքների ձեռքբերում
այդ թվում` 9.0 4.5 4.5
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր
այդ թվում` 9.0 4.5 4.5
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 9.0 4.5 4.5
Կոմունալ ծառայությունների վճարներ
այդ թվում` 238.0 119.0 119.0
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 193.0 96.5 96.5
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 19.0 9.5 9.5
Այլ կոմունալ ծախսեր 26.0 13.0 13.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան