Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «երեք տարին մեկ» բառերը փոխարինել «երեք տարին լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան չորս տարին լրանալը» բառերով.
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:».
3) 10-րդ մասի առաջին պարբերությունը «աստիճան» բառից հետո լրացնել «կամ տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են» բառերով.
4) 11-րդ մասի 2-րդ կետի երրորդ պարբերության «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 7-րդ մասով և 8-րդ մասի առաջին ու երկրորդ պարբերություններով» բառերով.
5) 12-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարցազրույցի արդյունքները (ճիշտ կամ սխալ լինելը) գնահատում է ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:»: