«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 666
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության անվճար ուսուցման 2001 թվականի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 666 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը Մասնագիտությունը Տեղերի թիվը
1 2 3
0201 Իրավագիտություն 30
0223 Թարգմանչություն և գործավարություն 20
0224 Թարգմանչություն և մաքսավարություն 10
0225 Թարգմանչություն և արխիվավարություն 10
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 50
0310 Երաժշտական կրթություն 17
0312 Դասավանդում տարրական դասարաններում 240
0313 Նախադպրոցական կրթություն 37
0327 Հայոց և օտար լեզուների դասավանդում 42
0402 Մանկաբարձական գործ 197
0405 Դեղագործություն 12
0406 Բուժքույրական գործ 212
0415 Բուժքույրական գործի կազմակերպում 17
0417 Լաբորատոր գործ 12
0501 Գործիքային կատարողություն 140
0502 Երգեցողություն 14
0503 Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) 19
0504 Երաժշտության տեսություն 14
0505 Էստրադայի երաժշտական արվեստ 23
0506 Պարարվեստ 18
0507 Դերասանական արվեստ 11
0512 Գեղանկարչություն 32
0513 Քանդակագործություն 20
0514 Դիզայն 20
0515 Դեկորատիվ-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 20
0517 Գրադարանային գործ 13
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն 10
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և հսկում (ըստ ճյուղերի) 100
0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 25
0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 35
0607 Շուկայաբանություն (մարքեթինգ) (ըստ ճյուղերի) 7
0608 Առևտուր (կոմերցիա) (ըստ ճյուղերի) 7
0609 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 6
0612 Ապրանքագիտություն 5
0636 Գյուղատնտեսական արտադրանքի մթերումների կազմակերպում և ապրանքագիտություն 35
0902 Օգտակար հանածոների հանքավայրերի բաց շահագործում 5
0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում 3
1001 Էլեկտրական կայանների և ենթակայանների էլեկտրասարքավորումներ 13
1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում 10
1005 Ջերմաէներգետիկական կայանքներ 8
1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում 3
1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 20
1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական և ճանապարհային մեքենաների ու սարքավորումների շահագործում և նորոգում 5
1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 8
1806 Էլեկտրական և Էլեկտրամեխանիկական սարքավորումների տեխնիկական շահագործում, սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 5
1828 Էլեկտրական մեքենաների և ապարատների արտադրություն 6
1907 Վնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա 5
2004 Կապի ցանցեր և կոմուտացման համակարգեր 3
2005 Բազմուղի հեռուստահաղորդակցման համակարգեր 10
2013 Լսատեսողական տեխնիկա 4
2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և վերանորոգում (ըստ ճյուղերի) 15
2015 Փոստային կապ 7
2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ավտոմատ կառավարում և տեխնիկական սպասարկում 10
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 28
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 26
2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջիկային համալիրներում 16
2401 Փոխադրումների կազմակերպում և երթևեկության կառավարում տրանսպորտում (ըստ փոխադրամիջոցների տեսակների) 50
2501 Օրգանական նյութերի և բարձր մոլեկուլային միացությունների քիմիական տեխնոլոգիա 8
2503 Էլեկտրաքիմիական արտադրություն 3
2509 Կենսաքիմիական արտադրություն 7
2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 2
2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 10
2702 Հացաթխման, մակարոնային և հրուշակեղենի արտադրություն 3
2710 Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա 5
2711 Հանրային սննդի մթերքների տեխնոլոգիա 7
2808 Ժողովրդական սպառման ապրանքների մոդելավորում և նախագծում 23
2809 Կարի արտադրություն 20
2902 Շենքերի ու կառույցների շինարարություն և շահագործում 21
2905 Ավտոմոբիլային ճանապարհների ու օդանավակայանների կառուցում և շահագործում 7
2906 Հիդրոտեխնիկական շինարարություն 5
2915 Գազամատակարարման սարքերի ու համակարգերի տեղակայում և շահագործում 2
3101 Հողաշինարարություն 8
3102 Գյուղատնտեսագիտություն (ագրոնոմիա) 12
3104 Անասնաբուժություն 22
3106 Գյուղատնտեսության մեքենայացում 10
3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 15
3201 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 5
3202 Հողերի բարելավում և պաշտպանություն 14
3401 Ռադիոտեխնիկական չափումներ 8
3403 Մեխանիկական չափումներ 6
3404 Ստանդարտացում և արտադրանքի որակի հսկում (ըստ ճյուղերի) 5
Պահուստային տեղեր 50
Ընդամենը 2018
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան