«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հոկտեմբերի 2013 թ. թիվ 241-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 340-Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2014 թվականի հունվարի 13-ից շրջանառության մեջ դնել 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2013 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 29-ի
թիվ 241-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 100 դրամ
արծաթ, 999.0
1/4 տրոյան ունցիա
ատամնավոր
20,18 +/- 0,07 մմ
սովորական
մինչև 2.000.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 200 դրամ
արծաթ, 999.0
1/2 տրոյան ունցիա
ատամնավոր
27,66 +/- 0,15 մմ
սովորական
մինչև 2.000.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 500 դրամ
արծաթ, 999.0
1 տրոյան ունցիա
ատամնավոր
38,60 +/- 0,3 մմ
սովորական
մինչև 8.000.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NՕAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 1000 դրամ
արծաթ, 999.0
5 տրոյան ունցիա
ատամնավոր
60,15 +/- 0,5
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
5. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 5000 դրամ
արծաթ, 999.0
10 տրոյան ունցիա
ատամնավոր
75,50 +/- 0,7
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
6. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 10 000 դրամ
արծաթ, 999.0
1 կգ
ատամնավոր
100,00 +/- 0,9
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
7. 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2014»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OՕF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NՕAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 20 000 դրամ
արծաթ, 999.0
5 կգ
ատամնավոր
149,62 +/- 1,2
սովորական
մինչև 50.000 հատ
6) 2014 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները