Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 1073-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 նոյեմբերի 2013 թ. N 1073-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԱԶՆԱՐՏ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի՝ 27.11.2013 թ. N 16 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. «ԲԱԶՆԱՐՏ» ՍՊԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա։

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Օ. Ավանեսյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել՝ «ԲԱԶՆԱՐՏ» ՍՊԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը։

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։

4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Ա. Երիցյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։