Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2001 թվականի N 695

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կ Ա Ր Գ

մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:

II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը

3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`

ա) ակտիվները, այդ թվում`

ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ (ներառյալ գուդվիլը), ոչ ընթացիկ ներդրումներ` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով, ոչ ընթացիկ ներդրումներ կանոնադրական կապիտալում` հաշվառված այլ մեթոդներով, այլ ոչ ընթացիկ ներդրումներ, ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),

ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, առևտրական դեբիտորական պարտքեր, տրված ընթացիկ կանխավճարներ, ընթացիկ դեբիտորական պարտք` բյուջեի գծով, ընթացիկ ակտիվներ` հետաձգված հարկերի գծով, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ, դրամական միջոցների համարժեքներ և այլ ընթացիկ ակտիվներ).

բ) պարտավորությունները, այդ թվում`

ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ պարտավորություններ` ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված հարկային պարտավորություններ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),

ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս, վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ, առևտրական կրեդիտորական պարտքեր, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին, հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով, պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին, նպատակային ֆինանսավորում և մուտքեր, այլ ընթացիկ պարտավորություններ):

4. Իրավաբանական անձանց մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվապահական հաշվառման տվյալների, այդ թվում` գույքի սկզբնական արժեքի, մաշվածության և հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հիման վրա: Եթե գույքը վերագնահատվել է, ապա որպես սկզբնական արժեք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով վերջին վերագնահատման արդյունքում ստացված արժեքը:

5. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում գնահատող կազմակերպության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի (այսուհետև` հրաման) ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

6. Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների և ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (այսուհետև` հիմնական միջոցներ) գնահատված մեծությունը (ԳՄ1) որոշվում է հետևյալ բանաձևով`

ԳՄ1 = ԱՀ / Գ1 x ԳՓ1 , (1)

որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

Գ1-ը վերագնահատման գործակիցն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ սահմանված վերագնահատման (Գ1) գործակցին,

ԳՓ1-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:

7. 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ2) որոշվում է հետևյալ բանաձևով`

ԳՄ2 = ԱՀ x ԳՓ2 , (2)

որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

ԳՓ2-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:

8. 1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ3) որոշվում է հետևյալ բանաձևով`

ԳՄ3 = ԱՀ x ԳՓ3 , (3)

որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

ԳՓ3-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման մասին» N 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ4) որոշվում է հետևյալ բանաձևով`

ԳՄ 4 = ԱՀ x ԳՓ4 , (4)

որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

ԳՓ4-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ5) որոշվում է հետևյալ բանաձևով`

ԳՄ 5 = ԱՀ x ԳՓ5 , (5)

որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,

ԳՓ5-ը հրամանը տալու ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերությունն է:

11. Եթե հիմնական միջոցների մաշվածությունը մեծ է սկզբնական արժեքի 70 տոկոսից, ապա դրանց գնահատման ժամանակ որպես հաշվեկշռային արժեք է ընդունվում սկզբնական արժեքի 30 տոկոսը:

12. Մետաղյա հիմնական միջոցների գնահատված մեծություն է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված և մետաղի ջարդոնի համար սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:

Բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների գնահատված մեծություններ է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված ու համապատասխանաբար բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն սկզբնական գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:

13. Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:

14. Շենքի մեկ քառ. մետրի նվազագույն գնահատված մեծությունը սահմանվում է ԱՄՆ-ի 10 դոլարին համարժեք դրամ: Եթե յուրաքանչյուր շենքի մեկ քառ. մետրի հաշվով գնահատված մեծությունը փոքր է սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծությունը:

15. «Ոչ նյութական ակտիվների» (ներառյալ գուդվիլը), «ոչ ընթացիկ ներդրումների` հաշվառված բաժնեմասնակցության մեթոդով», «ոչ ընթացիկ ներդրումների կանոնադրական կապիտալում հաշվառված այլ մեթոդներով», «այլ ոչ ընթացիկ ներդրումների», «ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումների և հետաձգված հարկային ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:

16. «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները» գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով` որպես ձեռքբերման տարեթիվ ընդունելով շինարարությունն սկսելու տարեթիվը, ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցների գնահատված մեծությունը որոշելիս հաշվի են առնվում շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը` ընդունված վերջին կատարողական ակտի ամսաթիվը: Եթե շինարարությունը 3 տարվանից ավելի է դադարեցված, ապա գնահատված մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:

17. «Նյութերի», «արագամաշ առարկաների», «անավարտ արտադրության», «արտադրանքի», «ապրանքների», «առևտրական դեբիտորական պարտքերի», «տրված ընթացիկ կանխավճարների», «բյուջեի գծով ընթացիկ դեբիտորական պարտքի», «հետաձգված հարկերի գծով ընթացիկ ակտիվների», «ընթացիկ ֆինանսական ներդրումների», «դրամական միջոցների», «դրամական միջոցների համարժեքների» և «այլ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:

18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:

19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:

20. Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

III. Գույքի առանձին տարրերի գնահատումը

21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի 4-16-րդ կետերով սահմանված կարգով:

IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը

22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է գնահատող կազմակերպության ղեկավարը:

23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը և գլխավոր հաշվապահը:

24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Ձև N 1

Ա Կ Տ N 01

հիմնական միջոցների գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)*

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ _________________________ և անդամներ ________________________________________________________________ ,

գնահատեց հիմնական միջոցները:

____ __________ 200 թ.

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Սկզբնական

(վերագնա-

հատված)

արժեքը Մաշվա-

ծության

արժեքը Հաշվե-

կշռային

արժեքը Փոփոխման

գործակիցը

(Գփ**) Գնահատ-

ված

մեծու-

թյունը Ծանո-

թագրու-

թյուն

1. մինչև 01.07.1993 թ. ձեռք

բերված

ա) մինչև 70% մաշվածություն

ունեցող

բ) 70% և ավելի մաշվածություն

ունեցող

2. 01.07.1993 թ. մինչև

01.01.1995 թ. ձեռք բերված

ա) մինչև 70% մաշվածություն

ունեցող

բ) 70% և ավելի մաշվածություն

ունեցող

3. 01.01.1995 թ. հետո ձեռք

բերված

ա) մինչև 70% մաշվածություն

ունեցող

բ) 70% և ավելի մաշվածություն

ունեցող

Ընդամենը

* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:

** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 2

Ա Կ Տ N 02

անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)*

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________

________________________________________________________________

գնահատեց անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները:

____ __________ 200 թ.

NN

ը/կ Անավարտ ոչ ընթացիկ

նյութական ակտիվների

անվանումը Հաշվեկշռային

արժեքը

(հազ. դրամ) Փոփոխման

գործակիցը

(Գփ ) Գնահատված

նախնական

մեծությունը

(հազ. դրամ) Շինարարական

աշխատանքների

դադարեցման

ժամկետը Արժեքի

իջեցման չափը

(տոկոս) Գնահատված

մեծությունը

(հազ. դրամ) Ծանոթա-

գրություն

1. Կառուցման ընթացքում

գտնվող հիմնական

միջոցներ

2. Տեղակայման ենթակա

սարքավորումներ, այդ

թվում` X X X

ա) մինչև 01.07.1993 թ. ձեռք

բերված

բ) 01.07.1993 թ. մինչև

01.01.1995 թ. ձեռք բերված

գ) 01.01.1995 թ. հետո ձեռք

բերված

3. Հետագա

կապիտալացվող

ծախսումներ X X X X

Ընդամենը

* Գույքի առանձին տարրերի գնահատման դեպքում լրացնել այն կազմակերպության անվանումը, որին պատկանում կամ ամրացված է (էր) նշված գույքը:

** Գփ-ն (Գփ1, Գփ2, Գփ3, Գփ4, Գփ5) յուրաքանչյուր հիմնական միջոցի համար հաշվարկվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 3

Ա Կ Տ N 03

ոչ նյութական ակտիվների գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________

________________________________________________________________

գնահատեց ոչ նյութական ակտիվները:

____ __________ 200 թ.

(հազ. դրամ)

NN

ը/կ Ոչ նյութական ակտիվների անվանումը Հաշվեկշռային արժեքը Գնահատված մեծությունը Ծանոթագրություն

1. Ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը)

Ընդամենը

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 4

Ա Կ Տ N 04

այլ ոչ ընթացիկ ակտիվների գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ______________ և անդամներ __________

________________________________________________________________

գնահատեց այլ ոչ ընթացիկ ակտիվները:

____ __________ 200 թ.

(հազ. դրամ)

NN

ը/կ Այլ ոչ ընթացիկ ակտիվների

անվանումները Հաշվեկշռային արժեքը Գնահատված մեծությունը Ծանոթագրություն

1. Ոչ ընթացիկ ներդրումներ` հաշվառված

բաժնեմասնակցության մեթոդով

2. Ոչ ընթացիկ ներդրումներ կանոնադրական կապիտալում`

հաշվառված այլ մեթոդներով

3. Այլ ոչ ընթացիկ ներդրումներ

4. Ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրումներ

5. Հետաձգված հարկային ակտիվներ

6. Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

Ընդամենը

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 5

Ա Կ Տ N 05

ընթացիկ ակտիվների գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ

________________________________________________________________

գնահատեց ընթացիկ ակտիվները:

____ __________ 200 թ.

(հազ. դրամ)

NN

ը/կ Ընթացիկ ակտիվների

անվանումները Հաշվեկշռային

արժեքը Գնահատված

մեծությունը Ծանոթա-

գրություն

1. Նյութեր*

2. Աճեցվող և բտվող կենդանիներ

3. Արագամաշ առարկաներ

4. Անավարտ արտադրություն

5. Արտադրանք

6. Ապրանքներ

7. Առևտրական դեբիտորական պարտքեր

8. Տրված ընթացիկ կանխավճարներ

9. Ընթացիկ դեբիտորական պարտքեր

10. Ընթացիկ ակտիվներ` հետաձգված հարկերի գծով

11. Ընթացիկ ֆինանսական ներդրումներ

12. Դրամական միջոցներ

13. Դրամական միջոցների համարժեքներ

14. Այլ ընթացիկ ակտիվներ

Ընդամենը

* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը տրված է N 5.ա ձևում:

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 5.ա

Ա Կ Տ N 05.ա

թանկարժեք մետաղների գնահատման

NN

ը/կ Թանկարժեք

մետաղների

անվանումները Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ) Թանկարժեք

մետաղի քաշը Մեկ գրամի

բացթողման

գինը

(հազ. դրամ) Գնահատված

մեծությունը`

հաշվարկված

թանկարժեք

մետաղի

քաշով Գնահատված

մեծությունը

(հազ. դրամ) Գնահատված

առավելագույն

մեծությունը

(հազ. դրամ) Ծանո-

թա-

գրու-

թյուն

1.

2.

Ընդամենը

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 6

Ա Կ Տ N 06

պարտավորությունների (ոչ ընթացիկ ԵՎ ընթացիկ) գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ

________________________________________________________________

գնահատեց պարտավորությունները (ոչ ընթացիկ և ընթացիկ):

____ __________ 200 թ.

(հազ. դրամ)

NN

ը/կ Պարտավորությունների (ոչ ընթացիկ և

ընթացիկ) անվանումները Հաշվեկշռային

արժեքը Գնահատված

մեծությունը Ծանոթա-

գրություն

1. Երկարաժամկետ բանկային վարկեր և

փոխառություններ

2. Երկարաժամկետ պարտավորություններ`

ֆինանսական վարձակալության գծով

3. Հետաձգված հարկային պարտավորություններ

4. Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ

5. Կարճաժամկետ բանկային վարկեր և

փոխառություններ

6. Երկարաժամկետ բանկային վարկերի և

փոխառությունների կարճաժամկետ մաս

7. Վարկերի և փոխառությունների գծով

հաշվեգրված տոկոսներ

8. Առևտրական կրեդիտորական պարտքեր

9. Ստացված ընթացիկ կանխավճարներ

10. Կարճաժամկետ կրեդիտորական պարտք

բյուջեին

11. Հետաձգված ընթացիկ պարտավորություններ`

հարկերի գծով

12. Կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր

սոցիալական ապահովագրության գծով

13. Պարտավորություններ` անձնակազմին

աշխատանքի վարձատրության գծով

14. Կարճաժամկետ կրեդիտորական պարտք

հիմնադիրներին (մասնակիցներին)

15. Նպատակային ֆինանսավորում և մուտքեր

16. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և

վճարումների պահուստ

17. Այլ ընթացիկ պարտավորություններ

Ընդամենը

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Ձև N 7

"ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ"

Գնահատող կազմակերպության ղեկավար

_____________________

____ ____________200 թ.

Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Ա Կ Տ N 07

պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

Գնահատող հանձնաժողովն իր կազմով` նախագահ ________________________ և անդամներ

________________________________________________________________

կատարեց պետական գույքի հաշվեկշռային մեթոդով եզրափակիչ գնահատումը:

____ __________ 200 թ.

NN

ը/կ Ակտիվներ և պարտավորություններ Գնահատված

մեծությունը

(հազ. դրամ) Հիմնավորումը

(ակտերի

համարները)

1. Հիմնական միջոցներ

2. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

3. Ոչ նյութական ակտիվներ

4. Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

5. Ընթացիկ ակտիվներ

Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն

6. Պարտավորություններ (ոչ ընթացիկ և ընթացիկ)

(ակտիվներից հանվող)

Գնահատված մեծությունը

Գնահատող հանձնաժողովի նախագահ ______________ ______________

անդամներ ______________ ______________

______________ ______________

______________ ______________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։