Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2001 թվականի N 700

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 395 որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում կատարել հետևյալ վերաբաշխումները`

ա) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 02 ենթախմբի «1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին նախատեսված հատկացումները` 18988.0 հազ. դրամով.

բ) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 02 ենթախմբի«2. Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ծախսերը` 12532.0 հազ. դրամով.

գ) պակասեցնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «1. Ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման, վերականգնման ու վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ծախսերը` 5420.0 հազ. դրամով.

դ) ավելացնել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարը` 36940.0 հազ. դրամով:

2. «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 36940.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում` 2001 թվականի 3-րդ եռամսյակում` 25449 և 4-րդ եռամսյակում` 11491.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 6-ի N 700 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները 9 ամիս 2001 թ. 4-րդ եռամսյակ

10 02 1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե -12894.0

-12894.0 -6094.0

-6094.0

10 02 2. Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե -8710.0

-8710.0 -3822.0

-3822.0

10 03 1. Ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման, վերականգնման ու վերանորոգման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե -3845.0

-3845.0 -1575.0

-1575.0

14 06 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

ՀՀ կառավարություն 25449.0

25449.0 11491.0

11491.0

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։