Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1448-Ն

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին և 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1448-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրավոր հուշարձանների, փաստաթղթի պարտադիր օրինակի և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերի (այսուհետ` ազգային գրադարանային հավաքածու) հաշվառման ու պահպանության, վերականգնման և օգտագործման կանոններն ու պայմանները, որոնք պարտադիր են պետական, համայնքային և ոչ պետական գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային գրադարանային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների (այսուհետ` գրադարաններ) համար և ապահովում են հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման միասնական համակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման ու պահպանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմինը:

3. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման համար պատասխանատու է գրադարանի հավաքածուի պատասխանատուն կամ այն անձը, ում վրա դրված է տվյալ ֆոնդի պահպանությունը:

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) գրադարանային փաստաթղթի կամ հավաքածուի ընդունման-հանձնման ակտ (այսուհետ` ընդունման ակտ)` փաստաթուղթ, որում ներկայացվում են փաստաթղթի համառոտ բնութագիրը (փաստաթղթի անվանումը, հեղինակը, չափսերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, վիճակը), տեղեկույթ ձեռքբերման միջոցի (նվեր, գնում, փոխանակում), հանձնողի և ընդունողի մասին.

2) գրադարանային փաստաթղթի վերականգնում` ամրակայման աշխատանքների և ընթացակարգերի ամբողջություն` գրադարանային փաստաթղթի գեղարվեստական, պատմամշակութային արժեքների բացահայտման, վնասվածքների վերացման, ամբողջականության վերականգնման և երկարատև պահպանության ապահովման համար.

3) ազգային գրադարանային հավաքածուի օգտագործում` գրադարանային փաստաթղթերի՝ հանրային օգտագործման ժամանակավոր տրամադրում` ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպման նպատակով.

4) փաստաթղթի նշագրում՝ փաստաթղթի վրա գրառվող ծածկագրված տեղեկույթ.

5) հաշվառանիշ՝ գլխավոր մատյանում գրադարանային փաստաթղթի գրանցման հերթական համարը:

III. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

5. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը կոչված է ապահովելու՝

1) գրադարանային փաստաթղթի իրավական պաշտպանությունը և դրա ուսումնասիրության և օգտագործման պայմանների ստեղծումը.

2) ազգային գրադարանային հավաքածուի փաստացի առկայության ստուգումը ցանկացած ժամանակ.

3) ազգային գրադարանային հավաքածուի լիարժեք պահպանությունը պահոցում և ցուցադրությունում:

6. Ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը հավաքածուում ընդգրկվում է` անցնելով հաշվառման առաջին փուլը (ընդունման ակտի կազմում, գրանցում գումարային հաշվառման գրքում և գլխավոր մատյանում): Գլխավոր մատյանի վարման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով՝ համաձայն N 1 ձևի:

7. Գրադարանային փաստաթուղթը նշագրվում է: Գրադարանային փաստաթղթի նշագրումը հաշվառման փաստաթղթերում ծածկագրված տեղեկույթն է նրա հաշվառման ու տեղակայման (պահպանության ֆոնդի) մասին: Նշագրումը կատարվում է փաստաթղթի տիտղոսաթերթի դարձերեսին: Նշագրումը պետք է լինի ընթեռնելի և չաղավաղի փաստաթղթի գեղագիտական տեսքը:

8. Գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակները պահպանության ընդունման ակտով ընդունվում են հատուկ պահպանության ֆոնդ՝ համաձայն N 2 ձևի:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկվող փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը պահպանության ընդունման ակտով ընդունվում են հատուկ պահպանության ֆոնդ` համաձայն N 3 ձևի:

10. Հատուկ պահպանության ֆոնդում գրադարանային փաստաթուղթն անցնում է հաշվառման երկրորդ փուլ` գրանցում հատուկ պահպանության ֆոնդի մատյանում՝ համաձայն N 5 ձևի: Հատուկ պահպանության ֆոնդի մատյանը լրացվում է ընթեռնելի, առանց վրիպակների և ջնջումների: Հատուկ պահպանության ֆոնդի մատյանը ձևով նման է գրադարանի գլխավոր մատյանին:

11. Գրավոր հուշարձանների հաշվառումը կատարվում է համաձայն N 6 ձևի:

12. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման փաստաթղթերը (ընդունման ակտեր, գլխավոր մատյան, հատուկ պահպանության ֆոնդի մատյան, հատուկ հաշվառման մատյան) գրադարանային փաստաթղթերի հաշվառման իրավական հիմքն են, պահպանվում են հատուկ սենյակում կամ մետաղական պահարանում` որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր և ոչնչացման ենթակա չեն:

13. Հատուկ պահպանության ֆոնդի և հատուկ հաշվառման մատյանները, մինչև դրանցում գրանցումներ կատարելը, էջակալվում են, կարվում, թելերը վերջին էջի վրա ամրացվում են թղթով` նշելով էջերի թիվը, որն ստորագրում են գրադարանի տնօրենը, պատասխանատու պահապանը և հաստատվում են գրադարանի կնիքով։

14. Ազգային գրադարանային հավաքածուն մշտական պահպանության հանձնելու դեպքում հավաքածուի պահպանության պատասխանատուն մատյանների «Ծանոթություն» սյունակում նշում է գրադարանային փաստաթուղթը գրադարանի հաշվառումից հանելու հիմքերն ու ստորագրում, որը հաստատվում է գրադարանի կնիքով:

15. Հաշվառումից հանված գրադարանային փաստաթղթի հաշվառանիշն այլ փաստաթղթի գրանցման համար օգտագործելն արգելվում է:

IV. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

16. Ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերը պետք է պահպանվեն հատուկ պահոցում կամ հատուկ չհրկիզվող պահարաններում (սեյֆ)` զմռսակնքվող կամ կապարակնքվող ֆոնդապահոցում:

17. Բոլոր պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են ազգային գրադարանային հավաքածուի փաստաթղթերը, պետք է լինեն զմռսակնքված կամ կապարակնքված ֆոնդապահի անձնական կնիքով և ապահովված անվտանգության ու հակահրդեհային ազդանշանային համակարգերով:

18. Ազգային գրադարանային հավաքածուի` ֆոնդապահոցից ցուցադրություն, ցուցահանդես տրվող գրադարանային փաստաթղթերը պետք է տեղադրվեն հատուկ սարքավորված ցուցափեղկերում կամ պահարաններում` ապահովված հատուկ փականով և ազդանշանային համակարգով (տեղային ազդանշանային համակարգ):

19. Ցուցափեղկը կամ պահարանը զմռսակնքվում կամ կապարակնքվում է նյութական պատասխանատու անձի (այսուհետ` ֆոնդապահ) կնիքով:

20. Ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերի մատչելիության, հատուկ ֆոնդի պահպանության, բանալիներից օգտվելու կարգը հաստատում է գրադարանի տնօրենը:

21. Ազգային գրադարանային հավաքածուի պահպանության ջերմախոնավային, լուսային, օդի աղտոտվածության, կենսաբանական պայմանակարգերին (ռեժիմ) և պահպանմանը ներկայացվող պահանջները հաստատվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով:

V. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

22. Ազգային գրադարանային հավաքածուի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանային փաստաթղթի վերականգնումն իրականացնում են «Հայաստանի ազգային գրադարան» և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով հաստատված` գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգի հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն N 7 ձևի: Մասնավոր հավաքածուների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 538-Ն որոշման 7-րդ կետով:

23. Ազգային գրադարանային հավաքածուի օգտագործմանը ներկայացվող պահանջները`

1) ներգրադարանային փոխանցումները (հանձնում՝ պահոցից ցուցադրություն, պահոցից վերականգնում և վերադարձ) իրականացվում են տնօրենի գրավոր հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ` ընդունման-հանձնման (փոխանցման) ակտով, որը կազմվում է երեք օրինակից՝ համաձայն N 4 ձևի.

2) ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթուղթը գրադարանից դուրս ժամանակավոր պահպանության է հանձնվում միայն լիազորված պետական մարմնի ղեկավարի գրավոր հրամանի համաձայն, ինչը տրվում է միայն կողմերի միջև կնքված պայմանագրի և հավաքածուի ապահովագրության փաստաթղթերի առկայության դեպքում: Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթուղթը ժամանակավոր պահպանության է հանձնվում ընդունման-հանձնման (փոխանցման) ակտով, որը կազմվում է երեք օրինակից՝ համաձայն N 4 ձևի.

3) օտարերկրյա պետություններում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման նպատակով ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, կարող է ժամանակավոր արտահանվել պահոցից.

4) ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը հասանելի է օգտագործողին միայն ապահովագրական պատճենի կամ էլեկտրոնային տեղեկույթի ձևով:

24. Գրադարանի կողմից սույն կարգի պահանջները չբավարարվելու դեպքում ազգային գրադարանային հավաքածուի պետական սեփականություն համարվող հավաքածուն լիազորված պետական մարմինը կարող է հետ վերցնել և մշտական, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել այն գրադարանին, որը կարող է իրականացնել ներկայացվող պահանջները:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Ձև N 1

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ԱԿՏ N

------- ---------------------------- 20-----թ.

Մենք` ___________________________________________________________________

(ակտը կազմող պատասխանատուների ազգանունը, անունը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

կազմեցինք ակտ ___________________________________________________________

(փաստաթղթերի տեսակը և ումից)

___________________________________________________________________________

քանակությունը ______________ միավոր _______________________ընդհանուր արժեքով

___________________________________________________________________________

(գինը կրկնել տառերով)

Կից տրվում է փաստաթղթերի ցուցակը:

Ընդունեց __________________________________

(պատասխանատու աշխատողի ստորագրությունը)

Հանձնեց___________________________________

(պատասխանատու աշխատողի ստորագրությունը)

_______________________________________________ Ձև N 2

Գրադարանի անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնօրեն _______________________

(ստորագրությունը)

_____ _______________20 թ. Կ.Տ.

ԱԿՏ N ____

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

____ _______20 թ.

_____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)

կազմեց սույն ակտը՝ երեք օրինակից, որով առաջինը հանձնեց, իսկ հավաքածուի պատասխանատու պահապանը

_____________________________________________________________________________

(ԱԱՀ-ի .հավաքածուի .անվանումը)

պահպանության ընդունեց հետևյալ գրադարանային փաստաթղթերը`

NN

ը/կ Գրադարանային փաստաթղթի անվանումը և համառոտ նկարագիրը, ժամանակը Չափսերը Վիճակը Ձեռքբերման ձևը (նվեր, գնում) Հաշվա-

ռանիշը Ծանոթա-գրություն

1 2 3 4 5 6 7

Սույն ակտով հանձնվել է ընդամենը ________________________ միավոր փաստաթուղթ

(թվերով և տառերով)

Հանձնեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

Ընդունեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

_______________________________________________ Ձև N 3

Գրադարանի անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնօրեն _______________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

_____ _______________20 թ.

ԱԿՏ N ____

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

(արժևորում անցած փաստաթղթերի համար)

------------------------------------------------------------------------------

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

Գրադարանային փաստաթղթերն արժևորող փորձագիտական հանձնաժողովի ____ _____ 20 թ. N ____ եզրակացությանը համապատասխան` կազմեց սույն ակտը՝ երեք օրինակից, որով առաջինը հանձնեց, իսկ հավաքածուի պատասխանատու պահապանը

__________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

պահպանության ընդունեց հետևյալ գրադարանային փաստաթուղթը (փաստաթղթերը)

NN

ը/կ Գրադարանային փաստաթղթի անվանումը և համառոտ նկարագիրը, ժամանակը Չափսերը Վիճակը Ձեռքբերման ձևը (նվեր, գնում) Հաշվա-ռանիշը Ծանոթա-գրություն

1 2 3 4 5 6 7

Ակտով ընդամենը ________________________________ գրադարանային փաստաթուղթ

(թվերով և տառերով)

Հիմք` Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը N ____ ____ _________ 20 թ.

պայմանագիր` N ____ ____ __________ 20

Ընդունեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

Հանձնեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________________________ Ձև N 4

Գրադարանի անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Տնօրեն _______________________

(ստորագրությունը)

_____ _______________20 թ. Կ.Տ.

ԱԿՏ N ____

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

Սույն ակտով հավաքածուի պատասխանատու պահապանը

_________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

հանձնեց, իսկ ցուցադրության պատասխանատուն

_________________________________________________________________________

(ԱԱՀ-ի .հավաքածուի .անվանումը)

գրադարանի տնօրենի ___ ________ N ______ հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ հատուկ պահպանության մատյանում մուտքագրված հետևյալ գրադարանային փաստաթղթերն ընդունեց ժամանակավոր պահպանության`

NN

ը/կ Գրադարանային փաստաթղթի անվանումը և համառոտ նկարագիրը, հեղինակը, ստեղծման տեղը, ժամանակը Չափսերը,

էջերի քանակը Վիճակը Հաշվառա-

նիշը Ծանոթագրություն

1 2 3 4 5 6

Սույն ակտով հանձնվել է ընդամենը _____________________________ առարկա

(թվերով և տառերով)

Հանձնեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

Ընդունեց _________________ _____________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)

Ձև N 5

ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՏՅԱՆ

Գրանց-

ման ժամա-նակը Գույքի հաշվա-ռանիշը Հեղինակը Վերնա-գիրը Հաշվառման միավորը

(հատորը,

պրակը,

մասը) Որերորդ հատորը, պրակը, մասը Հրատարակ-չությունը Հրատարակ-ման վայրը Հրատա-րակման տարեթիվը Գինը Գրադա-րանային ֆոնդի գումա-րային հաշվա-ռման մատյա-նում գրանց-ման համարը Նշումներ գրքի հանձնման մասին Ծանոթա-գրություն

դրամ լումա

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Ձև N 6

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ԳՐԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

NN

ը/կ Հեղի-նակը Վերնա-գիրը Հրատ. վայրը Տպարանը, տպագրությունը Տարեթիվը Էջը Չափսերը

(սմ) Հաշվառա-նիշը Կազմակիցը Կազմը Վիճակը Ծանո- թագրություն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Ձև N 7

ՀԱՆՁՆԵՑ ԸՆԴՈՒՆԵՑ

Տնօրեն _______________________ Տնօրեն __________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

_____ _______________20 թ. _____ _______________20 թ.

Կ.Տ. Կ.Տ.

ԱԿՏ N ____

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ

Սույն ակտով հավաքածուի պատասխանատու պահապանը

___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

հանձնեց, իսկ վերականգնման պատասխանատուն

__________________________________________________________________________

(ԱԱՀ-ի .հավաքածուի .անվանումը)

գրադարանի տնօրենի ___ ________ N ______ հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ հատուկ պահպանության մատյանում մուտքագրված հետևյալ գրադարանային փաստաթղթերն ընդունեց ժամանակավոր պատասխանատու պահպանության`

NN

ը/կ Գրադարանային փաստաթղթի անվանումը և համառոտ նկարագիրը, հեղինակը, ստեղծման տեղը, ժամանակը Չափսերը,

էջերի քանակը Վիճակը Հաշվառանիշը Ծանոթագրություն

1 2 3 4 5 6

Սույն ակտով հանձնվել է ընդամենը_____________________________ առարկա

(թվերով և տառերով)

Հանձնեց Ընդունեց

__________________________________ ___________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը) (ստորագրությունը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։