ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում (այսուհետ՝ հրամանագիր) կատարել հետևյալ լրացումները.
1. Հրամանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը՝ համաձայն 1.1-ին և վկայագրի ձևը՝ համաձայն 1.2-րդ հավելվածների:»:
2. Հրամանագիրը լրացնել հավելված 1.1-ով և հավելված 1.2-ով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՆՀ-333-Ն
Հավելված
ՀՀ Նախագահի
2013 թ. դեկտեմբերի 23-ի
ՆՀ-333-Ն հրամանագրի
«Հավելված 1.1
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 22-ի
ՆՀ-1164-Ն հրամանագրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը իրենից ներկայացնում է 26 մմ տրամագծով սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, իսկ ներքևում՝ գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:
Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը:
Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:
Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25 x 15 մմ չափերով՝ ծայրերում անկյունակներով երիզված ուղղանկյունաձև կախիչին: Կախիչն արծնապատված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն), պատրաստված է 925 հարգի արծաթից և ոսկեպատված 999 հարգի ոսկով, հակառակ կողմում ունի հարմարանք` հագուստին ամրացնելու համար:
Կրծքանշանի դարձերեսին փորագրված է կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Վ. Սարգսյան
Հավելված 1.2
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 22-ի
ՆՀ-1164-Ն հրամանագրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ (ստորագրություն, կնիք) ԱՆՈՒՆԸ ԱԶԳԱՆՈՒՆԸ »:
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Վ. Սարգսյան