Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԵՅՓՍԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1447-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԵՅՓՍԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 16-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1447-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՌԵՅՓՍԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7

1. 4016 մետաղապարունակ ռետինե մասեր կգ 28 Չինաստան/Չինաստան 907,410

2. 4016 ռետինե խտարարներ կգ 47 Չինաստան/Չինաստան 103,530

3. 7306 խողովակներ չժանգոտվող մետաղ կգ 2685 Չինաստան/Չինաստան 2,519,230

4. 7307 խողովակի կցամասեր կգ 293 Չինաստան/Չինաստան 1,257,382

5. 7308 շինկոնստրուկցիա կգ 200 Չինաստան/Չինաստան 1,461,600

6. 7309 բաքեր կգ 24970 Չինաստան/Չինաստան 55,041,420

7. 7321 տաքացուցիչ գազային հատ 11 Չինաստան/Չինաստան 13,251,840

8. 7321 տաքացուցչի մասեր կգ 395 Չինաստան/Չինաստան 1,981,280

9. 8206 գործիքների հավաքածու կգ 7226 Չինաստան/Չինաստան 46,255,580

10. 8402 շոգեկաթսա հատ 2 Իտալիա/Չինաստան 30,856,000

11. 8402 շոգեկաթսայի մասեր կգ 25 Իտալիա/Չինաստան 613,060

12. 8402 շոգեկաթսայի մասեր կգ 447 Չինաստան/Չինաստան 2,565,920

13. 8413 հեղուկի պոմպեր հատ 49 Չինաստան/Չինաստան 30,782,920

14. 8413 հեղուկի պոմպի մասեր կգ 155 Չինաստան/Չինաստան 1,550,920

15. 8414 կոմպրեսոր հատ 2 Չինաստան/Չինաստան 771,400

16. 8414 վակուումային պոմպ հատ 2 Չինաստան/Չինաստան 3,126,200

17. 8414 վակուումային պոմպի մասեր կգ 12 Չինաստան/Չինաստան 263,900

18. 8414 օդափոխիչ հատ 3 Չինաստան/Չինաստան 4,226,460

19. 8414 օդի պոմպ հատ 2 Չինաստան/Չինաստան 3,154,620

20. 8416 բոցմուղ հատ 1 Իտալիա/Չինաստան 3,369,800

21. 8419 ջերմափոխանակիչ հատ 16 Չինաստան/Չինաստան 43,044,120

22. 8419 ջերմափոխանակիչի մասեր կգ 220 Չինաստան/Չինաստան 1,437,240

23. 8419 ջրահովացուցիչ հատ 2 Չինաստան/Չինաստան 4,384,800

24. 8421 զտիչի մասեր կգ 260 Չինաստան/Չինաստան 710,500

25. 8421 զտիչներ հատ 18 Չինաստան/Չինաստան 50,810,900

26. 8421 ցենտրիֆուգ հատ 4 Չինաստան/Չինաստան 44,493,540

27. 8421 ցենտրիֆուգի մասեր կգ 230 Չինաստան/Չինաստան 629,300

28. 8424 հեղուկացիր հատ 1 Չինաստան/Չինաստան 2,143,680

29. 8425 ամբարձիչ հատ 1 Չինաստան/Չինաստան 564,340

30. 8428 շերեփավոր ուղղահայաց էլևատոր հատ 2 Չինաստան/Չինաստան 3,219,580

31. 8428 փոխադրիչ հատ 15 Չինաստան/Չինաստան 37,514,806

32. 8431 փոխադրիչի մասեր կգ 724 Չինաստան/Չինաստան 3,798,942

33. 8479 կեղևահանող մեքենա` յուղային կուլտուրաների հատ 2 Չինաստան/Չինաստան 3,020,640

34. 8479 ջարդող մեքենա` յուղային կուլտուրաների հատ 2 Չինաստան/Չինաստան 9,562,518

35. 8479 ջարդող մեքենայի մասեր կգ 150 Չինաստան/Չինաստան 584,640

36. 8479 դոզատոր յուղային կուլտուրաների հատ 1 Չինաստան/Չինաստան 706,440

37. 8479 լուծամզման սարքավորում

բուսական յուղի հատ 1 Չինաստան/Չինաստան 12,496,680

38. 8479 խառնիչ արտադրական հատ 3 Չինաստան/Չինաստան 3,572,800

39. 8479 մագնիսական խառնիչ հատ 2 Չինաստան/Չինաստան 1,372,280

40. 8479 մամլիչ յուղային կուլտուրաների հատ 3 Չինաստան/Չինաստան 17,017,490

41. 8479 մամլիչի մասեր կգ 507 Չինաստան/Չինաստան 3,813,558

42. 8479 ջարդող աղացող մեքենա հատ 1 Չինաստան/Չինաստան 7,320,180

43. 8481 փականներ կգ 580 Չինաստան/Չինաստան 2,992,220

44. 8501 էլ. շարժիչ հատ 1 Չինաստան/Չինաստան 182,700

45. 8516 էլ. տաքացուցիչ հատ 1 Չինաստան/Չինաստան 3,950,380

46. 8536 էլ. անջատիչներ կգ 19 Չինաստան/Չինաստան 1,481,900

47. 8537 ղեկավարման վահանակ կգ 1600 Չինաստան/Չինաստան 24,644,200

48. 9026 ծախսաչափ հատ 5 Չինաստան/Չինաստան 225,330

49. 9026 մանոմետր հատ 20 Չինաստան/Չինաստան 115,710

Ընդամենը 489,871,886

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։