Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) փոխվել է զինծառայողների բազային աշխատավարձի չափը` տվյալ ամսվա 1-ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, ինչպես նաև զինծառայողի բազային աշխատավարձի չափը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»: