Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 6-րդ հոդվածը «տարբերությունն է» բառերից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` նրա զուտ ակտիվները: Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները» բառերով: