Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`
1) 14.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 14.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14.3 ‑ շահումներով խաղերի կազմակերպման համար, այդ թվում`
14.3.1 Ծաղկաձոր քաղաքում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.3.2 Սևան քաղաքում` տարեկան բազային տուրքի
120000-ապատիկի
չափով
14.3.3 Ջերմուկ քաղաքում` տարեկան բազային տուրքի
80000-ապատիկի
չափով
14.3.4 Մեղրի քաղաքում` տարեկան բազային տուրքի
30000-ապատիկի
չափով
14.3.5 այլ վայրում` տարեկան բազային տուրքի
4500000-ապատիկի չափով»: