Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-14.3.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ, բացառությամբ լիցենզիայի տրման համար վճարվող առաջին պետական տուրքի, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հետևյալ չափով` օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-14.3.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդի և լիցենզիայի տրման ամսվանից մինչև տվյալ եռամսյակի վերջին ամիսն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:»: