Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան N 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում՝ (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածի 70.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։

2. Հավելվածը լրացնել 70.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

70.2 Արդարադատության խորհրդի աշխատակազմի ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 1

:

3. Հավելվածը լրացնել 120.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

120.1 ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնական առաջատար,

1-ին 1

:

4. Հավելվածի 145-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։

5. Հավելվածի 145.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։

6. Հավելվածի 157.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։

7. Հավելվածը լրացնել 270.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

270.1 ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության գործավար կրտսեր,

1-ին 1

:

8. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «983» թիվը փոխարինել «990» թվով։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ Ա. Մկրտումյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։