Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ամենամսյա դրամական օգնության փոխարեն նշանակվում է ամենամսյա պարգևավճար:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստանալու իրավունք ունեցող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անձանց նշանակված դրամական օգնության (պարգևավճարի) իրավունքը չի վերանայվում:

3. Եթե մահացած զինծառայողի ընտանիքի անդամին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, և նա դիմել է կենսաթոշակի փոխարեն իրեն ամենամսյա պարգևավճար նշանակելու համար, ապա ամենամսյա պարգևավճարը նշանակվում է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից՝ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքով նշանակված` զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին տրվող նպաստի փոխարեն սույն օրենքով նշանակվում է ամենամսյա պարգևավճար:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-155-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։