Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի իրացումից ստացված մուտքերի և N 1 հավելվածով նախատեսվող «Ներմուծված գազի դիմաց փոխհատուցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին» ծախսային ծրագրի գծով կատարվող գործառնությունների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) «ՀայՌուսգազարդ փակ բաժնետիրական ընկերությունը ազատվում է գազի ձեռքբերման գործարքներից «Գազպրոմ էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ձևավորված պարտքը մարելու նպատակով 2013 թվականի պետական բյուջեից տրամադրվող 63,333,900.0 հազար դրամ գումարի մասով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունից:»: