ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 118.1. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
Հոդված 118.1. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վարչական դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:
(118.1-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-99-Ն)