ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 25 · ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 147. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը
Հոդված 147. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները բողոքարկելու ժամկետ սահմանված չէ:
2. Վարչական դատարանն այդ հարցով ներկայացված հայցադիմումները քննում և լուծում է սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված կարգով`
1) օրացուցային 7 օրվա ընթացքում` ընտրությունների ժամանակ.
2) ընդհանուր կարգով` ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում: