Հոդված 4
Հոդված 4.
Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ հոդվածով`
«Հոդված 19.1. «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 150-ապատիկի չափով
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի եռապատիկի չափով
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար - բազային տուրքի 50 տոկոսի չափով
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի 50 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար - բազային տուրքի քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 80-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 40-ապատիկի չափով
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) - բազային տուրքի քառապատիկի չափով
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) - բազային տուրքի վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար - բազային տուրքի վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի 12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի 20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 20-ապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) - բազային տուրքի եռապատիկի չափով
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) - լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»: